Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը

Լուրեր

22.10.2026 | 18:32
Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
22.10.2026 | 18:19
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
22.10.2026 | 18:10
ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 18:02
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
22.10.2026 | 17:35
Լիոնել Սկալոնին նոր պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի հետ. աղբյուր
22.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր
22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Բոլորը

Գիտնականներն արհեստական բանականության օգնությամբ կարդացել են գրեթե 2000 տարի առաջ Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթի պահպանված հատվածը, հաղորդում է The Guardian-ը։ Հետազոտողներին հաջողվել է վերականգնել նախկինում անհայտ տեքստի 20 սյունակները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմում են ավելի քան մեկ մետր այրված պապիրուս: Տեքստը նվիրված է ստոիկյան փիլիսոփայությանը՝ էթիկային, արվեստին և մարդկային վարքագծին, և թվագրվում է մ.թ.ա. 2-րդ կամ 3-րդ դարավերջով, գրում է The Insider-ը:

Մագաղաթը PHerc 1667 անվանումն է ստացել։ Այն համարվում է Հերկուլանումի շքեղ հռոմեական վիլլայի գրադարանում հայտնաբերված մի քանի հարյուր փաստաթղթերի հավաքածուի ամենահին մագաղաթներից մեկը․ այս քաղաք, ինչպես Պոմպեյը, ավերվել է մ.թ. 79 թվականին Վեզուվի ժայթքումից։ Դարերի ընթացքում փաստաթուղթը լրջորեն վնասվել է. մի պահ մագաղաթը կիսով չափ կոտրվել է, իսկ այն բացելու նախկին փորձերի արդյունքում արտաքին շերտերը վնասվել են։ Այսօր դրանից մնացել է միայն կեսը՝ 8 սմ բարձրությամբ և 2 սմ լայնությամբ հատված։

Նեապոլի համալսարանի պապիրուսագետ Ֆեդերիկա Նիկոլարդին նշել է, որ չնայած ամբողջ թուղթը չի պահպանվել, այնուամենայնիվ, պահպանված հատվածն ամբողջությամբ բացվել է՝ դա համարելով նշանակալի նվաճում։

«Մենք ի վիճակի ենք ամբողջությամբ բացել նման առարկաները»,- ասել է նա։

Այս նվաճման մասին հայտարարվել է Նեապոլի համաժողովում՝ Vesuvius Challenge միջազգային մրցույթի  ծրագրի  շրջանակում, որը մեկնարկել է 2023 թվականին՝ Հերկուլանումից այրված մագաղաթն արհեստական ​​բանականության միջոցով վերծանելու համար։ Սիլիկոնյան հովտի ներդրողների կողմից աջակցվող նախագիծն արդեն հարյուր հազարավոր դոլարների մրցանակներ է շնորհել մասնակիցներին՝ բարձր թույլտվությամբ պատկերներից տեքստը վիրտուալ բացելու և կարդալու տեխնոլոգիաներ մշակելու համար։

Մրցույթը հիմնված է Կենտուկիի համալսարանի պրոֆեսոր Բրենտ Սիլսի հետազոտության վրա, որը ցույց է տվել, որ մեքենայական ուսուցման ալգորիթմները կարող են ճանաչել թանաքը պապիրուսի թաքնված շերտերի վրա՝ հիմնվելով ռենտգենյան պատկերներում մանրաթելային կառուցվածքի նուրբ տարբերությունների վրա։ Գրադարանի մեծ մասը կապված է էպիկուրյան փիլիսոփա Ֆիլոդեմոս Գադարացու հետ, սակայն PHerc 1667-ի հեղինակը և վերնագիրը մնում են անհայտ. գրքի տարիքը և բովանդակությունը մատնանշում են այլ հեղինակի։ Նիկոլարդին և նրա գործընկերները ենթադրում են, որ տեքստը ստոիկյան տրակտատ է, հնարավոր է՝ հույն փիլիսոփա Քրիսիպպոսի՝ ստոիկյան դպրոցի երրորդ առաջնորդի կողմից, որի մյուս աշխատանքները նույնպես հավաքածուի մեջ են։ Տեքստում հիշատակվում է նրա զարմիկ և աշակերտ Արիստոկրեոնը։

Մրցույթի այլ գտածոներից է «Ֆիլոդեմոս, Աստվածների մասին, Գիրք 8» արձանագրությունը, որը հայտնաբերվել է մեկ այլ մագաղաթի վրա։ Այն առաջին անգամ բացահայտել է, որ «Աստվածների մասին» տրակտատը բաղկացած է մի քանի գրքից, որոնցից միայն առաջինի մասին էր նախկինում հայտնի։ Սիլսի խոսքով՝ մրցույթն այժմ անցնում է մագաղաթների ընթերցման տեխնոլոգիաների մշակումից դեպի դրանց բովանդակության գիտականորեն ըմբռնմանը։

2023 թվականին Vesuvius Challenge-ի մրցույթի մասնակիցները մեքենայական ուսուցման միջոցով առաջին անգամ վերծանել էին Հերկուլանումի մագաղաթի մի հատված․ սա նախագծի առաջին խոշոր առաջընթացն էր, որը, ի վերջո, հանգեցրեց PHerc 1667 մագաղաթի ամբողջական ընթերցմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի