Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում

Լուրեր

22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
Բոլորը

Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Factor TV-ն նիստի օրակարգից տեղեկանում է, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ևս ընդգրկվել է օրակարգում։

ՔՊ-ական պատգամավորներ Ալխաս Ղազարյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծով առաջարկվում է պարտադիր սահմանել պետական դրոշի մշտական տեղադրումը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր համայնքի վարչական տարածքի հիմնական մուտքերի մոտ։

Նախագծով առաջարկվում է օրենքի 3-րդ հոդվածը լրացնել նոր դրույթով, համաձայն որի՝ «Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր համայնքի վարչական տարածքի հիմնական մուտքերի մոտ»։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս օրենսդրությամբ պարտադիր պահանջ չկա, որը կսահմանի պետական դրոշի տեղադրումը բոլոր բնակավայրերի մուտքերում։ Թեև որոշ համայնքներում դրոշներ տեղադրված են համայնքային նախաձեռնությամբ, միասնական իրավական կարգավորում առկա չէ։

Հեղինակների գնահատմամբ՝ դրա հետևանքով բազմաթիվ բնակավայրերի մուտքերում պետական դրոշը կամ բացակայում է, կամ գտնվում է ոչ պատշաճ վիճակում, ինչն ամբողջությամբ չի ապահովում պետական խորհրդանիշների համաչափ ներկայացվածությունը երկրի տարածքում։

Նախագծի հեղինակները նշում են, որ պետական դրոշը Հայաստանի պետականության, ինքնիշխանության և ազգային արժանապատվության կարևորագույն խորհրդանիշներից է։ Ըստ հիմնավորման՝ բոլոր բնակավայրերի մուտքերում դրոշի առկայությունը կուժեղացնի ազգային ինքնագիտակցությունը, կստեղծի միասնական պետական միջավայր, կունենա կրթական և դաստիարակչական նշանակություն, ինչպես նաև կխթանի պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքը քաղաքացիների և Հայաստանի այցելուների շրջանում։

Օրինագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը, ապահովել միասնական պետական խորհրդանշական միջավայր և խթանել պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքի ձևավորումը։

Ընդգծենք, որ գործադիրն այս նախագծում մի շարք խնդիրներ և թերություններ է հայտնաբերել՝ առաջարկելով այն լրամշակել։ Մասնավորապես, գործադիրը նշում է, որ նախագծում օգտագործված «համայնքի վարչական տարածքի հիմնական մուտք» ձևակերպումն անորոշ է, քանի որ գործող օրենսդրությամբ նման հասկացություն սահմանված չէ։ Ըստ կառավարության՝ պարզ չէ նաև, թե համայնքի մի քանի մուտքերի առկայության դեպքում դրանցից որն է համարվելու հիմնական։

Կառավարությունը նաև հակասություն է արձանագրել նախագծի և դրա հիմնավորման միջև։ Եթե նախագծում խոսվում է համայնքների մուտքերի մասին, ապա հիմնավորման մեջ նշվում է, որ դրոշները պետք է տեղադրվեն յուրաքանչյուր քաղաքային և գյուղական բնակավայրի մուտքի մոտ։ Այդ պատճառով անհասկանալի է՝ նախաձեռնությունը վերաբերում է միայն համայնքներին, թե բոլոր բնակավայրերին։ Բացի այդ, կառավարությունն առաջարկում է օրենքում նախատեսել, որ դրոշների տեղադրման վայրերի, բարձրացման կարգի և մյուս չափանիշների մանրամասները սահմանվեն կառավարության որոշմամբ։ Անհրաժեշտ է նաև հստակեցնել, թե որ մարմինն է պատասխանատու լինելու դրոշների տեղադրման և սպասարկման համար՝ համայնքը, թե մարզպետարանը, ինչպես նաև կարգավորել դրոշների տեղադրման համար նախատեսվող հողամասերի և գույքի հետ կապված հարցերը։ Այս նախագիծը դեռ պետք է քննարկվի ԱԺ հանձնաժողովում։

Արփի Հակոբյան