Արհեստական բանականության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը նոր փուլ է մտնում

Լուրեր

26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը Pax Silica գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են Արհեստական բանականության հնարավորությունների շուրջ համագործակցության համատեղ հայտարարություն, որը նախատեսում է խորացնել երկկողմ համագործակցությունը ԱԲ նորարարության, տեխնոլոգիական ենթակառուցվածքների, մատակարարման շղթաների և մասնավոր հատվածի ներդրումների խթանման ուղղություններով։

Screenshot

«Հունիսի 25-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ ստորագրել է Արհեստական բանականության հնարավորությունների շուրջ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն. այն ստորագրվել է Pax Silica գագաթնաժողովի շրջանակում։

Այս կարևոր գործընկերությունն արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ կառուցելու վստահելի, նորարարության վրա հիմնված ԱԲ ապագա, որը կնպաստի բարեկեցությանը, տնտեսական անվտանգությանը և տեխնոլոգիական առաջընթացին։

Համատեղ հայտարարությունը հիմնված է երեք հիմնական առաջնահերթության վրա՝

Նորարարությանը նպաստող կարգավորումների խթանում։ Աջակցություն՝ քաղաքականություններին և շահագրգիռ կողմերին, որոնք խրախուսում են ԱԲ նորարարությունը, ներդրումները, ձեռներեցությունը, վստահելի ԱԲ էկոհամակարգերի անվտանգ փորձարկումը, ներդրումն ու ընդլայնումը։

ԱԲ ոլորտում լայն համագործակցության ամրապնդում։ Համագործակցության խորացում՝ ապագայի ԱԲ մատակարարման շղթաների, ներառյալ՝ էներգետիկ ենթակառուցվածքների, կրիտիկական հանքանյութերի, հմուտ աշխատուժի, կիսահաղորդիչների մատակարարման դիմակայուն շղթաների ուղղությամբ։

Մասնավոր հատվածի ներգրավում։ Վենչուրային և տեխնոլոգիական ներդրումների ակտիվացում, աջակցություն՝ հետազոտության և զարգացման գործընկերությունների, հաջորդ սերնդի տվյալների կենտրոնների, ԱԲ հաշվողական հզորությունների հասանելիության, վստահելի ԱԲ մոդելների զարգացման և այլ ուղություններով։
Այսպիսով՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նպատակ ունեն կառուցել արհեստական բանականության այնպիսի ապագա, որը կծառայի երկու ժողովուրդներին, կուժեղացնի տնտեսությունները և կարտացոլի ընդհանուր արժեքները՝ ձեռներեցության, նորարարության և իրավունքի գերակայության վերաբերյալ։

«ԱԲ հնարավորությունների գործընկերություն» համատեղ հայտարարությունը ստորագրել են անդամ երկրները և որպես դիտորդ հրավիրված այլ երկրներ ևս»,- ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։