Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի էլ-փոստին ընտրակաշառք տալու առաջարկ է ուղարկել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Հասարակություն
26.06.2026 | 13:31
Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործում առկա է տեղեկություն այն մասին, որ ինքնությունը չպարզված անձն առաջարկել է գումարի դիմաց ընտրել ՔՊ-ին:
Այս մասին հայտնում են Factor TV-ի աղբյուրները: Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն դատարանում վարույթ է նախաձեռնվել:
Ըստ վարույթի՝ ինքնությունը չպարզված անձը էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին:
Մասնավորապես՝ 2026 թվականի փետրվարի 28-ին անհայտ անձը էլեկտրոնային փոստից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի «[email protected]» էլեկտրոնային հասցեին ուղարկվել է նամակ, որով Նիկոլ Փաշինյանին առաջարկել է 100 հզ դրամ տալ՝ հերթական ընտրություններում 10 ընտրողի կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:
Արաքս Մամուլյան

