Սեդա Սաֆարյանի՝ «Վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտությունը գնահատականի արժանացե՞լ է․ Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ՍԴ-ում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում քննարկվում է՝ արդո՞ք դատավոր Սեդա Սաֆարյանը կարող է մասնակցել նշված գործի քննությանը, եթե նախկինում բացասական կերպով է անդրադարձել իշխանության նախկին ներկայացուցիչների վերաբերյալ, եղել է կուսակցության կազմում և ծավալել է քաղաքական գործունեություն։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հետաքրքրվեց՝ քննարկվե՞լ է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելուց առաջ Ազգային ժողովում Սաֆարյանի արած՝ «Վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտությունը։

«Ես ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք այս արտահայտությունը քննարկվել է այն տրամաբանության մեջ, որ տիկին Սաֆարյանի որոշումները կարող են կանխորոշված լինել այդպիսի մոտեցումով և, օրինակ, ուղղված լինել այնպիսի քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր նախկինում եղել են իշխանության մեջ: Այսինքն՝ կարո՞ղ է այս դիրքորոշումը, որը հայտնվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընդունվելու համար, կանխորոշել հաջորդող բոլոր գործողությունները. օրինակ՝ փորձել հատուկ հակադիր որոշում կայացնել՝ զրկելով հնարավորությունից, որպեսզի նախկինում իշխանություն կազմած ուժերը հնարավորություն ունենան ընտրությունների արդյունքներ վիճարկել»,-ասաց Խուդոյանը։

Դաշինքի մյուս ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նշեց, որ 2023 թվականին «Հայաստան» դաշինքը, որպես գործող խմբակցություն, նախաձեռնել է տիկին Սաֆարյանի լիազորությունների դադարեցման որոշման նախագիծ, որը պաշտպանել է բացառապես ընդդիմադիր հատվածը: 

«Այլ կերպ ասած՝ «Հայաստան» դաշինքի կողմից նախաձեռնված որոշումը մերժվել է բացառապես և միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից: Ըստ էության, տեղեկացնելով այս մասին, կխնդրեմ, որպեսզի Բարձր դատարանը ուշադրության արժանացնի նաև այս հանգամանքը: Մեր գնահատմամբ՝ ակնհայտ է, որ տիկին Սաֆարյանն ունի հստակ և ակնհայտ կողմնակալ վերաբերմունք առնվազն այս դատավարության կողմերից մեկի նկատմամբ»,- ասաց Մինասյանը։

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հետաքրքրվեց դատավորներից՝ որևէ մեկը այս պայմաններում բարձրացնո՞ւմ է դատավոր Սաֆարյանի և Հակակոռուպցիոն դատարանի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ դատավոր Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը սույն գործով։ Դատավորներից որևէ մեկը նման հարց չբարձրացրեց։

Մանրամասները՝ տեսանյութում։