ԲՀԿ ներկայացուցիչը միջնորդեց ընտրությունների արդյունքների վիճարկման գործը քննել ՍԴ ամբողջ կազմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Սահմանադրական դատարանը, համապատասխանաբար, ունի ինը դատավոր։ Ինը անդամի քանակի փոփոխությունը, որը նախատեսված է, ըստ էության, սահմանադրական օրենքով, բայց չի նախատեսված Սահմանադրությամբ, առաջացնում է մի իրավիճակ, որ գործի քննությունը հիմա իրականացվում է ոչ թե Սահմանադրական դատարանի կողմից, այլ Սահմանադրական դատարանի կրճատված կազմի կողմից, ինչն առաջացնում է որոշակի խնդիր՝ որոշումների ընդունման կառուցակարգի հետ կապված»,- այս մասին Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։

 

«Հիմա մենք ուզում ենք միջնորդել, որ հակասահմանադրական ճանաչվի ընդհանրապես «անհնարինության ինստիտուտը»՝ որպես այդպիսին։ Հաշվի առնելով Սահմանադրության կարգավորումները, այդ թվում նաև կառուցակարգերը և Սահմանադրությամբ տրված սահմանափակումները, որ որոշումներն ընդունվում են հինգ և վեց ձայնով, և մեծամասնությունը միշտ հաշվարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի կազմից։ Դա հաշվի առնելով՝ ուզում եմ քննարկել, և Բարձր դատարանը եթե հակասահմանադրական է ճանաչում ինստիտուտը գործի շրջանակներում, ապա գործը կշարունակվի ամբողջ կազմով, այլ ոչ թե յոթ հոգով»,- նշեց նա։

Ավելի վաղ դատարանն աշխատակարգային որոշումներով արձանագրել է, որ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Նրանք չեն մասնակցի գործի քննությանը։

Սահմանադրական դատարանի դատավորները կարծիք հայտնեցին, որ «անհնարինության ինստիտուտի» հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հարցը չի կարող քննվել այս գործի շրջանակներում։

Մանրամասները՝ տեսանյութում։