Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, վիրավորները` 4300-ի

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Վենեսուելայում իրար հաջորդած երկու հզոր երկրաշարժերն առնվազն 235 մարդու կյանք են խլել, գրում է France 24-ը։

Չորեքշաբթի երեկոյան 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերի հետևանքով շենքերը ճաքել, փլուզվել և վտանգավոր կերպով թեքվել են։ Առողջապահության նախարար Կառլոս Ալվարադոն հայտնել է, որ ավելի քան 4300 մարդ վիրավորվել է։

«Այսօր ժամը 19:00-ի դրությամբ՝ մենք արդեն իսկ բուժօգնություն ենք ցուցաբերել ավելի քան 4300 վիրավորների, որոնց մեծ մասը թեթև են, բայց կան նաև միջին և ծանր դեպքեր։ Նրանցից շատերը վիրաբուժական միջամտության կարիք են ունեցել և, ցավոք, մենք ընդունել ենք 235 հիվանդի, որոնք մահացել են մեր առողջապահական հաստատություններ ժամանելուն պես»,- ասել է նա։

Նշվում է, որ փրկարարական աշխատանքները դանդաղ են ընթանում, երկրաշարժերից մի քանի ժամ անց փլատակների տակ դեռևս մարմիններ։

ԱՄՆ երկրաբանական ծառայության կանխատեսումների մոդելավորումը ցույց է տալիս, որ զոհերի թիվը, հավանաբար, կաճի մինչև հազարավորներ, մեծ հավանականությամբ՝ գերազանցելով 10,000-ը։ Անհետ կորած անձանց գտնելու համար ստեղծված կայքն անհետ կորած է համարում ավելի քան 46,000 մարդու։

Աշխարհի տարբեր երկրներից փրկարարներ և օգնություն է ուղարկվում Վենեսուելա։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ Միացյալ Նահանգները տեղակայում է երկու ռազմանավ, ինչպես նաև տրանսպորտային ինքնաթիռներ և ուղղաթիռներ՝ երկրաշարժից տուժած Վենեսուելային օգնելու գործողություններին լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի