Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանում այսօր առավոտյան խուզարկություն է իրականացվել։

Սաղաթելյանի խոսքով՝ իրավապահները գործողությունն իրականացրել են ԴԱՀԿ պահանջները չկատարելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Նա պնդում է, որ ԴԱՀԿ-ի պահանջներն ապօրինի են եղել, իսկ իր նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական հետապնդում է։

«Սա յոթ տարիների հերթական հետապնդումն է, հերթական ապօրինի գործընթացը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սաղաթելյանը։

Նրա փոխանցմամբ՝ խուզարկության ընթացքում առգրավվել են տան զարդերը և որոշ կանխիկ գումար։ Սաղաթելյանը համոզմունք է հայտնել, որ իրավապահները նման գործողություններ իրականացնելու հիմքեր չեն ունեցել։

Պատգամավորի խոսքով՝ քրեական վարույթը հարուցվել է վերջին օրերին, թեև ԴԱՀԿ-ի հետ կապված գործընթացը շարունակվում էր արդեն շուրջ երեք ամիս։ Նա նշել է, որ պատրաստվում է փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո ներկայանալ հարցաքննության։

Սաղաթելյանը նաև հայտնել է, որ այս պահին որևէ դատավարական կարգավիճակ չունի, սակայն չի բացառել, որ առաջիկայում իրեն կարող են ներգրավել որպես մեղադրյալ։

«Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, և այս մեթոդներով որևէ հաջողության չեն հասնելու»,- հայտարարել է նա։

Մանրամասները` տեսանյութում։