Զախարովան հայտարարել է՝ ՀՀ-ն ձգձգում կամ սառեցնում է Մոսկվայի հետ կապված նախաձեռնությունները

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

Հայաստանը մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը, այն հետաձգում և սառեցնում է Մոսկվայի հետ կապված նախաձեռնությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեզ հետ կապված լուրջ նախաձեռնությունները հետաձգվում կամ սառեցվում են։ Մինչդեռ մեզ ասվում է՝ «մենք կվերադառնանք դրանց քննարկմանը ընտրություններից հետո»։ Սակայն Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, թե Երևանը տարբեր հուշագրեր և «շրջանակային ծրագրեր» է ստորագրում արևմտյան մայրաքաղաքների հետ, այդ թվում՝ համագործակցության վերաբերյալ այն ոլորտներում, որտեղ Մոսկվան միշտ եղել է «ավանդական և հուսալի գործընկեր»։

«Ընտրությունների օրվանից առաջ տեղի է ունեցել արևմտյան երկրների հետ ռազմավարական գործընկերության հռչակագրերի ստորագրումների իսկական շքերթ։ Նույնիսկ այն երկրների հետ, որոնք երազում են Ռուսաստանի պարտության մասին, մեր երկրի դեմ նոր պատժամիջոցներ են կիրառում»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը։

Նա նաև հայտարարել է, թե Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես դեպի եվրոպական ուղի վերակողմնորոշումը ֆինանսապես աջակցելու գործիք։

«Կայուն զգացողություն կա, որ Մոսկվայի հետ հարաբերությունները Երևանում ընկալվում են որպես մի տեսակ «մարտավարական» գործիք՝ դեպի եվրոպական ուղի վերակողմնորոշումը ֆինանսապես աջակցելու համար։ Ռուսաստանը և նրա ԵՏՄ գործընկերներն անընդունելի են համարում Հայաստանի սպառողական մոտեցումը  իրենց հաշվին ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Ես ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ մեզ համար անընդունելի է զուտ սպառողական մոտեցումը՝ ԵՄ գնալ մեր հաշվին»,- ասել է Զախարովան։

Ըստ նրա՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը հնարավորինս շուտ որոշում կայացնի ԵՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցության միջև։

«Ռուսաստանը, ինչպես ԵՏՄ մյուս երեք երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, ցանկանում է հնարավորինս շուտ պարզաբանումներ ստանալ այս հարցում»,- ասել է Զախարովան։

Ըստ նրա՝ պատահական չէ, որ միության չորս երկրների ղեկավարների մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է Հայաստանում համապատասխան հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը, որը ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված միակ մեխանիզմն է՝ վերազգային միջազգային կազմակերպություններին երկրի անդամակցության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։ Զախարովան հավելել է, որ հայտարարությունը ենթադրում է, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունները կպատրաստեն համատեղ զեկույց՝ վերլուծելով ստեղծված իրավիճակը այս տարվա դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի համար։

«Եվ նման աշխատանք անպայման կիրականացվի»,- եզրափակել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի