Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի բոլոր բենզալցակայաններում ամբողջությամբ դադարեցվել է վառելիքի վաճառքը բնակչությանը՝ ինչպես ազատ վաճառքով, այնպես էլ կտրոններով։ Այս մասին հունիսի 21-ին Telegram-ում հայտարարել է ՌԴ-ի կողմից նշանակված թերակղզու «ղեկավար» Սերգեյ Ակսյոնովը։

Նրա խոսքով՝ վառելիք կտրամադրվի միայն պետական ծառայություններին, որոնք ապահովում են Ղրիմի կենսագործունեությունն ու անվտանգությունը։ Բենզինի վաճառքը դադարեցվել է հունիսի 21-ի առավոտյան ժամը 09:00-ից։ Հետագա որոշումների մասին, ըստ Ակսյոնովի, կհայտարարվի լրացուցիչ։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Կերչի թերակղզու վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 28 մարդ։

Ղրիմը բենզինի սուր պակասի առաջին դեպքին բախվել էր դեռ մայիսի վերջին, երբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով վնասվել էին P-280 մայրուղով Ղրիմ մատակարարումներ իրականացնող բենզատարներն ու բեռնատարները։

Հունիսի 6-ից Սևաստոպոլում բենզին ստանալու համար ներդրվել էին QR կոդերով կտրոններ, որոնց միջոցով մեկ անձը կարող էր գնել առավելագույնը 20 լիտր վառելիք։ Կտրոն ստանալ հնարավոր էր շաբաթը միայն մեկ անգամ և միայն ռուսական Max պետական մեսենջերի միջոցով։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ հունիսի 21-ի գիշերը Ուկրաինան հեռահար հարվածներ է հասցրել ռուսական ռազմական լոգիստիկային, նավթային ոլորտի օբյեկտներին և հակաօդային պաշտպանության համակարգերին՝ Ղրիմի կամրջի երկու կողմերում։

«Սա արդար պատասխան է մեր ժողովրդի դեմ իրականացվող ռուսական դաժան հարվածներին»,- գրել է նա Facebook-ում։

Զելենսկիի խոսքով՝ թիրախավորվել են նաև Կրասնոդարի երկրամասում նավթի փոխադրման ենթակառուցվածքները, բռնակցված Կերչի նավթաբազան, S-400 համակարգերի կազմի մեջ մտնող չորս ռադիոլոկացիոն կայան և «Պանցիր» հակաօդային պաշտպանության երկու համալիր։