Ծովագյուղի նախկին համայնքապետը մեղադրվում է հողամասերն ապօրինի օտարելու և համայնքին 38.3 մլն դրամի վնաս պատճառելու համար

Լուրեր

21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
Բոլորը

Քննչական կոմիտեն ավարտել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ի և ևս երեք անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ ՔԿ-ի՝ նախկին համայնքապետը 2012-2021 թվականներին ձևական աճուրդներով և ուղղակի վաճառքով համայնքին պատկանող 6 հողամաս ապօրինի օտարել է իր մորը և համագյուղացիներին՝ համայնքին պատճառելով 38 մլն 318 հազար դրամի վնաս։

«ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է այլ անձանց օժանդակությամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ի (Վահրամ Գևորգյան-խմբ․) կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի, ինչպես նաև շինություններով ծանրաբեռնված հողատարածքներն ապօրինի օտարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Վ.Գ.-ն 2012 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը, նշված ժամանակահատվածում, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, Ծովագյուղ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն իր մորը և համագյուղացիներին իրական շուկայական գնից անհամեմատ ցածր գնով օտարելու նպատակով, ոչ իրավաչափ եղանակով կազմակերպել և անցկացրել է 5 հողամաս օտարելու վերաբերյալ ձևական աճուրդներ, իսկ 1 հողամաս ապօրինի, ուղղակի վաճառքով կրկին օտարել է մորը: Նշված 6 հողամասերի ապօրինի օտարման արդյունքում համայնքին պատճառվել է 38 մլն 318 հզր 325 ՀՀ դրամի վնաս:

Վ.Գ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 1-ին մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Վ.Գ.-ի հանցավոր գործունեությանն օժանդակելու համար ևս երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 1-ին մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը):

Պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է կիրառվել օտարված գույքերի նկատմամբ:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»: