ԴՕԿ կուսակցությունը ՍԴ-ում վիճարկում է ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը

Լուրեր

19.06.2026 | 19:25
Քաղաքական ուժերից 7-ը դիմել է ՍԴ՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները
19.06.2026 | 19:13
Ես պիտի իմանա՞մ, թե ինչ պայմանավորվածություն ունեն. Մինասյանը` Քոչարյանի և Կարապետյանի հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 19:00
Ներդրված մարդիկ կարող են գնալ՝ ցուցմունք տալ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառքի մասին․ մենք չե՛նք բաժանել․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 18:50
Սեդա Սաֆարյանը` ընտրությունների արդյունքների վիճարկման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 18:44
«Իտալիան և ես երբեք չենք աղաչում». Մելոնին հակադարձել է Թրամփին, թե աղաչել է ԱՄՆ նախագահին՝ լուսանկարվել իր հետ
19.06.2026 | 18:35
«Հայաստանի թիվ 1 սպառնալիքը ռուսական ուժերն են». «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս դիմեց ՍԴ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 18:27
Ծովագյուղի նախկին համայնքապետը մեղադրվում է հողամասերն ապօրինի օտարելու և համայնքին 38.3 մլն դրամի վնաս պատճառելու համար
19.06.2026 | 18:24
Պահանջում ենք չեղյալ համարել ընտրությունների արդյունքները. Հակոբ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 18:18
Քաղաքապետարանից պայմանագիրը լուծարելու ծանուցագիր են ստացել․ Իվետա Տոնոյանը՝ Multi Wellness-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 18:02
Երբ տվյալն ու բառը փոխում են ամբողջ իմաստը․ գործընկերային պարզաբանում Fip-ի պարզաբանմանը
19.06.2026 | 17:54
Իսրայելն ու «Հըզբոլլահ»-ը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Reuters
19.06.2026 | 17:45
Տգիտության գագաթնակետն է․ Օրբելյանը՝ ԱԱԾ-ից Քոչարյանի տեսագրության արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 17:37
Իրանը երաշխիքներ է պահանջում, որ Լիբանանում ռազմական գործողությունները կդադարեն՝ նախքան ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը
19.06.2026 | 17:28
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը
19.06.2026 | 17:20
Պեսկովը՝ Մոսկվայի վրա ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման մասին
Բոլորը
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչը հունիսի 19-ին դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը։ ՍԴ-ն դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում պետք է որոշի դրա ընդունելիության հարցը, իսկ վարույթ ընդունվելու դեպքում գործը պետք է քննի և որոշում կայացնի ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում։
«2026 թվականի հունիսի 19-ին «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը:
Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:
Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։
Սույն դիմումի կարգավիճակի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությանը կարող եք հետևել ՍԴ պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական հարթակի ՍԴ պաշտոնական էջում»,- ասված է հաղորդագրությունում։