«Նոա»-ն ողջունել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նոա» ֆուտբոլային ակումբը ողջունել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը՝ հայտարարելով, որ հայկական ֆուտբոլին անհրաժեշտ է ոչ թե ձևական փոփոխություն, այլ համակարգային առողջացում։ Ակումբը նշել է, որ ոլորտում կուտակված խնդիրները համակարգային բնույթ ունեն՝ մրցավարության նկատմամբ վստահության անկումից մինչև մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ձախողումներ և կառավարման անարդյունավետություն։

««Նոա» ֆուտբոլային ակումբը խոր մտահոգությամբ հետևում է հայկական ֆուտբոլում առկա իրավիճակին։ Մեզ համար ակնհայտ է, որ կուտակված խնդիրները չեն սահմանափակվում մեկ առանձին դեպքով կամ մեկ մրցաշրջանով։ Դրանք համակարգային բնույթ ունեն՝ սկսած մրցավարության նկատմամբ վստահության լուրջ անկումից, մինչև մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ձախողումներ, ակումբների հետ հարաբերություններում ստեղծված լարվածություն և ֆուտբոլային կառավարման ընդհանուր անարդյունավետություն։

Հատկապես ցավալի և մտահոգիչ էր տեսնել Հայաստանի ազգային հավաքականի վերջին խաղերին կիսադատարկ տրիբունաները։ Ազգային հավաքականը պետք է լինի համախմբող ուժ, բայց այն փաստը, որ նույնիսկ հավաքականի խաղերի նկատմամբ հանրային հետաքրքրությունն այս աստիճան նվազել է, խոսում է ֆուտբոլային ինստիտուտի նկատմամբ ցածր վարկանիշից։

Մենք կարծում ենք, որ հայկական ֆուտբոլը պետք է դուրս գա տարիներ շարունակ ձևավորված փակ, անարդյունավետ և անվստահություն առաջացնող միջավայրից։ Անհրաժեշտ են առողջացման իրական գործընթացներ, թափանցիկ կառավարում, մրցավարական համակարգի բարելավում, մանկապատանեկան ֆուտբոլի նկատմամբ նոր մոտեցում և ակումբների հետ առողջ ու կառուցողական հարաբերությունների ձևավորում։ Երեկ տեղի ունեցավ դրան նպաստող առաջին քայլը:

Լինելով հայկական ֆուտբոլում ամենամեծ ներդրումային ծրագիր իրականացնող ակումբը և Հայաստանի խոշորագույն սպորտային հարկատուն՝ «Նոան» շահագրգռված է ոչ միայն սեփական ակումբի հաջողություններով, այլև հայկական ֆուտբոլի ընդհանուր զարգացմամբ։

Այսօրվա իրադարձությունը կարող է դառնալ կարևոր սկիզբ, սակայն միայն այն դեպքում, եթե գործընթացը լինի շարունակական և հետևողական։ Հայկական ֆուտբոլին անհրաժեշտ է ոչ թե ձևական փոփոխություն, այլ համակարգային առողջացում»։