ԵՄ-ն առաջին անգամ միանգամից մեկ տարով կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԵՄ անդամ երկրները հինգշաբթի երեկոյան Բրյուսելում կայացած գագաթնաժողովում առաջին անգամ պայմանավորվել են  երկարաձգել Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի համար Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցները միանգամից մեկ տարով։ Նախկինում դա արվում էր վեց ամսով։ Այս մասին հայտնել է dpa լրատվական գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի մամուլի քարտուղարին։

ԵՄ Խորհրդի կողմից համապատասխան օրինագծի պաշտոնական հաստատումը սպասվում է առաջիկա շաբաթներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պատժամիջոցների երկարաձգում հաջողվել է համաձայնեցնել Հունգարիայի կողմից վետոյի բացակայության պատճառով։ Երկրի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը հետևողականորեն արգելափակում էր այդ քայլը: Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մագյարը, որը պաշտոնը ստանձնել է մայիսին, աջակցել է երկարաձգման որոշմանը:

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի վերաբերյալ նույն գագաթնաժողովում ընդունված Հռչակագրին էլ աջակցել են ԵՄ անդամ բոլոր 27 պետությունները՝ առաջին անգամ 2024 թվականի դեկտեմբերից ի վեր։ Օրբանը նախկինում դեմ էր արտահայտվել փաստաթղթի հաստատմանը։

Մասնավորապես, փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն մտադիր է «մեծացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը և շարունակել թուլացնել նրա ռազմական տնտեսությունը, որպեսզի երկիրը դադարեցնի ագրեսիվ պատերազմը և մտնի բովանդակալից խաղաղության բանակցությունների մեջ»։

Այս առումով, ԵՄ-ն, մասնավորապես, ընդգծել է Ռուսաստանի էներգետակիրների եկամուտների հետագա կրճատման կարևորությունը, այդ թվում՝ իր «ստվերային նավատորմի» օգտագործման միջոցով, և կոչ է արել «արագ ընդունել  պատժամիջոցների 21-րդ փաթեթը»։

Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների 21-րդ փաթեթի բովանդակությունն ու ընդունման ամսաթիվը դեռևս անհայտ են։ Տարբեր լրատվամիջոցներ հաղորդել են, որ այն կարող է ներառել Ուկրաինայում պատերազմին մասնակցող ռուս զինծառայողների մուտքի արգելք ԵՄ։

Բացի այդ, սահմանափակումներ են հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի (աշխարհիկ անունը՝ Վլադիմիր Գունդյաև), ինչպես նաև Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչի նկատմամբ: Պատժամիջոցներ են սպասվում նաև էներգետիկայի, ֆինանսական, առևտրի և, առաջին անգամ, ձկնորսության ոլորտների նկատմամբ:

Մինչդեռ, Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևն արդեն հայտարարել է, որ իր երկիրը վետո կդնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին։ Նա այս մտադրությունը բացատրել է Բուլղարիայի տնտեսության վերաբերյալ մտահոգություններով և պատրիարք Կիրիլի նկատմամբ սահմանափակումներին դեմ լինելով։ Միաժամանակ, Ռադևն ընդգծել է, որ իր կառավարությունը «կաջակցի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցային գործընթացին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի