Ռուսաստանը հրթիռների արտադրության հարցում ապավինում է Ադրբեջանի կառավարության կողմից ղեկավարվող ձեռնարկությանը․ United24-ի հետաքննությունը

Լուրեր

18.06.2026 | 23:13
Քննարկվել են Հայաստանի և «Tennis Europe»-ի համագործակցության ընդլայնման հարցերը
18.06.2026 | 22:53
ԱՄՆ-ն դադարեցրել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը
18.06.2026 | 22:39
ՀՀ-ի և «Tennis Europe»-ի նախագահները քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները
18.06.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.06.2026 | 22:09
ԱԱ-2026․ Չեխիան չպահպանեց հաղթական հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 21:59
Ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ
18.06.2026 | 21:44
Զախարովայի պնդումը անհիմն է. ինչ է «Արծիվ գործընկեր-2026»-ը և ինչ պատրաստություն են անցնում հայ զինվորականները
18.06.2026 | 21:30
Կրեմլում է լուծվում ՀՀ-ի ընտրությունների ճակատագիրը, ոչ՝ ՍԴ-ում․ կատարվեց 60%-40% հարաբերակցությամբ ԱԺ ունենալու խնդիրը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 21:14
ՀՀ և Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչները կարևորել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության խորացումը
18.06.2026 | 21:00
Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. բնակիչներին կոչ են անում փակել պատուհանները
18.06.2026 | 20:44
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները. Ազիզյան
18.06.2026 | 20:30
Ընդդիմությունը փորձում է ՀՀ-ն հակառուսական դարձնել, պատրաստ է կործանել ՀՀ-ն՝ հանուն իշխանության գալու․ Վաղարշակ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 20:24
Ռուսաստանը հրթիռների արտադրության հարցում ապավինում է Ադրբեջանի կառավարության կողմից ղեկավարվող ձեռնարկությանը․ United24-ի հետաքննությունը
18.06.2026 | 20:12
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը
18.06.2026 | 20:00
Ոչ մի երկիր չի՞ աջակցել Կարապետյանին․ պնդումներ և իրականություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի իշխանության կողմից կառավարվող United24 հարթակը հայտնել է, որ իր ստացած ներքին փաստաթղթերի համաձայն՝ «Ադրբեջանում կառավարության կողմից կառավարվող արտադրողը ներգրավված է եղել ռուսական ռազմարդյունաբերական արտադրական շղթայում»՝ ստեղծելով կառավարվող հրթիռներ, որոնք Ռուսաստանի կողմից օգտագործվում են Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմում, գրում է OC Media-ն։

United24-ի հետաքննությունը պարզել է, որ Ռուսաստանի Kh-29TE օդ-երկիր դասի կառավարվող հրթիռները հիմնված են արտադրական շղթայի վրա, որը կազմված է Ռուսաստանի Պերմի վառոդի գործարանից, Ադրբեջանի «Իգլիմ» գիտաարտադրական ձեռնարկությունից, որը գտնվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության իրավասության ներքո, և հրթիռներ արտադրող ռուսական Vympel ընկերությունից։

Գործընթացը սկսվում է Պերմի գործարանում, որը United24-ը նկարագրում է որպես «ռուսական ռազմարդյունաբերական շղթայի կարևոր հանգույց, որը մեծ մասշտաբով պայթուցիկ նյութեր և վառոդ է արտադրում ռազմական նպատակներով»։ Ըստ լրատվականի՝ գործարանը պետական ​​​​սեփականություն է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի կառավարությունը վերահսկում է դրա մասնակցությամբ իրականացվող ամբողջ առևտուրը։ Ընկերությունը նաև ենթարկվում է պատժամիջոցների ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Ուկրաինայի կողմից։

Այստեղից անհայտ արտադրանքը, որը հայտնի է միայն որպես 9R-1036, ուղարկվում է Իգլիմ, որտեղ այն տեղադրվում է 63M նշանակության բաղադրիչի մեջ, որից հետո ապրանքը հետ է ուղարկվում Պերմ, այնտեղից ուղարկվում է Vympel՝ պատժամիջոցների տակ գտնվող մեկ այլ ռուսական ընկերություն, որն արտադրում է «օդ-օդ և օդ-երկիր դասի կառավարվող հրթիռներ, արձակման կայանքներ և կատապուլտներ, ռումբերի և տորպեդոների պահոցներ, ինչպես նաև պասիվ խլացման սարքեր՝ ինքնաթիռների և ուղղաթիռների պաշտպանության համար»:

«Իգլիմն արտադրական գործընթացի կարևորագույն միջանկյալ մասն է»,- ընդգծում է United24-ը գործընթացի վերաբերյալ  իր պարզաբանման մեջ։

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող «Իգլիմ»-ը հիմնադրվել է 1961 թվականին՝ որպես օդորակիչների արտադրության գործարան, իսկ ավելի ուշ դարձել է ավիացիոն ձեռնարկություն, պարզել է United24-ը։ 2006 թվականին այն անցել է պետական ​​​​վերահսկողության տակ՝ որպես գիտական ​​​​և արտադրական ձեռնարկություն, նրանց պաշտոնական կառավարական էջը, կարծես, այլևս չի գործում։

Այսօր այն պատկանում է «Azersilah Defense Industry Holding» ՓԲԸ-ին, որն իրեն նկարագրում է որպես «Ադրբեջանի ժամանակակից պաշտպանական կարողությունների ձևավորման գործում ռազմավարական դերակատարում ունեցող ընկերություն»։

«Հուսալի, նորարարական և բարձր ճշգրտության պաշտպանական տեխնոլոգիաների մշակման միջոցով մենք նպաստում ենք ազգային և համաշխարհային անվտանգությանը՝ մատակարարելով համակարգեր, որոնք պատասխանատվությամբ, ճշգրտությամբ և հետևողականությամբ բավարարում են այսօրվա գործառնական պահանջները»,- ասվում է նրանց այտարարության մեջ։

Ստացված ներքին փաստաթղթերին հղում անելով՝ United24-ն ընդգծում է, որ այս արտադրական շղթան սկսվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիարժեք ներխուժումից առաջ, սակայն մատակարարման ծավալը, կարծես, աճել է 2023 թվականին։

Ըստ հարթակի՝ հետաքննությունը բացահայտում է, որ չնայած պատժամիջոցներին՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությունը «մնացել է կապված Ռուսաստանի ռազմական արտադրության շղթաների հետ»։

«Չնայած Ադրբեջանը հրապարակայնորեն չի հայտարարում Ռուսաստանի պատերազմին աջակցության մասին՝ շարունակական համագործակցությունը հարցեր է առաջացնում գործող սահմանափակումների վերահսկողության և կիրառման վերաբերյալ»,- գրել է United24-ը։

United24-ը նշում է, որ մեկնաբանություն ստանալու համար դիմել է և՛ «Իգլիմ»-ին, և՛ Azersilah-ին, սակայն չորեքշաբթի առավոտյան հրապարակման պահի դրությամբ՝ որևէ պատասխան չի ստացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի