Ում ջախջախել եմ, արդեն չեմ հիշում․ նրանց էլ այդպես պետք է ջախջախել. Փաշինյանը՝ օլիգարխիայի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

«Երեկ երբ ասում էիք՝ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին, ասացիք ջախջախելու եմ, ի՞նչ նկատի ունեք, ինչպե՞ս եք պատկերացնում այդ ճանապարհը, ինչպե՞ս է ջախջախումը դրսևորվելու, արդյո՞ք մինչև ֆիզիկական ոչնչացում է լինելու»,- Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին Նիկոլ Փաշինյանին, ինչը վարչապետի մոտ ծիծաղ առաջացրեց։

 

«Ընդհանրապես իմ բոլոր արտահայտությունները և հայտարարությունները պետք է դիտարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում և հետևաբար Ձեր հարցի պատասխանը տեղավորվում է այդ շրջանակներում։ Ում ջախջախել եմ՝ արդեն հիշողությունս թույլ չի տալիս, որովհետև էնքան եմ մոռացել իրենց, որ պետք է մի հինգ րոպե մտածեմ, որ ասեմ, էդ աստիճանի ա պետք ջախջախել։ Նկատի ունեմ քաղաքական իմաստով, այսինքն՝ զրոյացնել նրանց քաղաքական ազդեցությունը։ Ապօրինի քաղաքական ազդեցությունը զրոյացնելու մասին է, որովհետև ընտրակաշառքներ բաժանելով Հայաստանում պետք է բացառվի քաղաքական ազդեցությունը փողի գործադրմամբ»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։