Factor TV-ի հրապարակումից հետո դատապարտյալի համար շտապօգնություն է կանչվել. նա դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը

Լուրեր

05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանն այսօր դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը, որը հայտարարել էր 8 օր առաջ։ Այս մասին Factor TV-ին հայտնեց հենց դատապարտյալը։

«Երեկ ձեր հրապարակումից հետո շտապօգնություն կանչեցին, ստուգեցին առողջական վիճակս, ճնշումս ու սատուրացիաս բավականին ցածր էր։ Նաև ոնց որ թե էն խնդիրս ա լուծում ստանում, որի պատճառով գնացել էի ծայրահեղ քայլի ու հացադուլ, ջրադուլ հայտարարել»,- նշեց Գալստյանը։

Հիշեցնենք՝ երեկ  ավելի քան 20 տարի անազատության մեջ գտնվող Հայկ Գալստյանը Factor TV-ին ահազանգել էր, որ 7 օր է՝ հացադուլ և ջրադուլ է հայտարարել, իր առողջական վիճակը ծանր է, սակայն շտապ օգնություն չեն կանչում։

«Հունիսի 11-ից հացադուլ ու ջրադուլ եմ հայտարարել, 52 տարեկան մարդ եմ, էս ծայրահեղ քայլին եմ գնացել, որ իմ նկատմամբ իրականացված անարդարությունը բարձրաձայնեմ, իսկ իրենք․․․ես՝ մահամերձ վիճակում, ինձ համար շտապօգնություն չեն կանչում։ Գալիս իրենց համար ճնշումս ու սատուրացիաս չափում են, ժուռնալում՝ գրում ու վերջ, գնում են»։

Հայկ Գալստյանը մեծ մասն անցկացրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ամիսներ առաջ՝ տեղափոխվել «Երևան Կենտրոն»։ Դատապարտյալի խոսքով՝ ապօրինիությունների մասին է բարձրաձայնել, և, որպես պատիժ, իրեն տեղափոխել են։

«Չեմ դադարեցնելու, մինչև իմ հանդեպ իրականացվող անարդարությունը չվերացվի»,- երեկ հայտարարել էր նա։

Այսօր դատապարտյալը նշեց, որ Factor TV-ի հրապարակումից հետո հնարավոր է տեղափոխման հարցը ևս լուծում ստանա։

Նշենք, որ երեկ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ Նաիրա Բաբայանը Factor TV-ի հետ զրույցում, թեև զերծ էր մնացել Գալստյանի առողջական վիճակի մասին մանրամասներ հայտնելուց, նշելով, որ դա բժշկական գաղտնիք է, այնուամենայնիվ ընդգծել էր՝ չի եղել դեպք, որ որևէ կալանավոր կամ դատապարտյալ շտապ օգնության կարիք ունենա ու չկանչվի։

«Բոլոր քրեակատարողական հիմնարկներում հացադուլի մեջ գտնվող անձինք, բոլոր ժամանակներում իրենց հացադուլի ընթացքում գտնվում են մշտական 24-ժամյա հսկողության տակ՝ բուժանձնակազմի կողմից։ Ու իրենց համար ցանկացած պահի, երբ որ կարիքը լինի, առողջական վիճակով պայմանավորված շտապօգնության կանչ, այդ կանչը տրվում է, եթե չի տրվել, նշանակում է՝ այդ պահի դրությամբ տվյալ անձի առողջական վիճակի գնահատումը շտապօգնության կանչի ցուցում չի ենթադրել։ Այսինքն, բոլորը գտնվում են բուժանձնակազմի հսկողության տակ՝ դինամիկ, հեմոդինամիկ տվյալների չափումներով, կշռումներով և այլն, օբյեկտիվ զննումների արդյունքում բուժանձնակազմը պետք է գտնի, որ կարիք կա շտապօգնության կանչի։ Մենք ինքներս լիցենզավորված, հավաստագրված բուժօգնություն տրամադրող կազմակերպություն ենք, ունենք բժիշկներ, բուժքույրեր, դեղորայք՝ ամեն ինչ պատշաճ բուժօգնություն տրամադրելու համար։ Շտապօգնության կանչը պետք է լինի այն դեպքում, երբ անձի առողջական վիճակի վատթարացումը այնպիսինն է, որ տեղում բուժօգնության ծավալների անհամապատասխանություն կա, այսինքն՝ տեղում տրամադրված բուժօգնությունն այդ կարիքին չի բավարարում»։

Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի, Հայկ Գալստյանի մասով մեկ տասնյակ և ավելի քրեական գործեր ու դատավճիռներ կան, որոնց մի մասը՝ խարդախության հատկանիշներով։ 

 

Ռոզա Վարդանյան