Ռուսաստանը հարձակվել է ուկրաինական Պոլտավայի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերի վրա․ զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստանը հունիսի լույս 18-ի գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է յոթ «Իսկանդեր-M/C-400» բալիստիկ հրթիռ և 239 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ուկրաինական ուժերը խոցել են չորս հրթիռ և 212 անօդաչու, գրում է Current time-ը։

Պոլտավայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Դյակիվնիչը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են մարզի երկու շրջաններին: Պոլտավայի շրջանում վնասվել են ձեռնարկության և վարչական շենքի տեխնոլոգիական սարքավորումները, որի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև մասնավոր տան և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտի վրա, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել: Միրգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի վթարի հետևանքով վնասվել են պահեստներ:

Դնեպրոպետրովսկի մարզում վիրավորվել է մեկ մարդ։ Ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի հաղորդմամբ՝ տուժածը Նիկոպոլի շրջանի բնակիչ է, որտեղ ռուսական հարձակման հետևանքով վնասվել է վարչական շենք, ենթակառուցվածքներ, մեքենաներ, բնակարանային շենքեր և մասնավոր տներ։

Կրիվոյ Ռոգի շրջանում և Սամար քաղաքում վնասվել են ենթակառուցվածքներ, Կամենսկոեում վնասվել է ձեռնարկություն, իսկ Սինելնիկի շրջանում՝ մասնավոր տներ և մեքենա։

Սումիում ռուսական հարձակման հետևանքով տղամարդ է մահացել։ Նրա մարմինը հայտնաբերվել է մասնավոր տանը բռնկված հրդեհը մարելուց հետո։ Ըստ Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության՝ փրկարարները օգնել են վնասված ինը հարկանի շենքում գտնվող մի կնոջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի