Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին գրոհել են Մոսկվան ու Մերձմոսկվան․ տեղի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի վրա՝ հարվածելով Կապոտնյայում նավթավերամշակման գործարանին։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են նաև «Սադովոդ» առևտրի կենտրոնի տարածքում՝ վնասելով մեկ շենք, բայց  տուժածներ չկան։ Սոբյանինի խոսքով՝ ՀՕՊ ուժերը որսացել են 137 անօդաչու թռչող սարք, երբ դրանք մոտենում էին Մոսկվային։

Մոսկվայի մարզի Ժուկովսկի քաղաքում անօդաչուն հարվածել է Գագարինի փողոցի բնակելի շենքին, հայտնել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։ Նրա խոսքով՝ վնասվել են 23-րդ և 24-րդ հարկերի միջև գտնվող հրդեհային անցուղին և երկու պատշգամբի սալիկները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել նաև Էլեկտրոստալում՝ վնասելով մասնավոր տան տանիքը, վիրավորելով մեկ կնոջ։ Լյուբերցիում բեկորներն ընկել են մի քանի վայրերում՝ վնասելով մարզասրահ և արդյունաբերական գոտում գտնվող մի օբյեկտ։ Ընկնող բեկորները նաև հրդեհ են առաջացրել Մոսկվայի մարզի Կոտելնիկի քաղաքի «Բելայա Դաչա» առևտրի կենտրոնի տանիքում։

Հարձակման հետևանքներ կան նաև Չեխովում, Կրյուկովո բնակավայրում և Պավլովսկի Պոսադում։ Վորոբյովի խոսքով՝ այնտեղ տուժածներ չկան։

Տելեգրամ ալիքների, այդ թվում՝ Astra-ի հաղորդմամբ՝ Ռոստովի մարզի Գուկովո քաղաքում այրվում է նավթաբազա։ Նահանգապետ Յուրի Սլյուսարն իր հայտարարության մեջ չի հիշատակել նավթաբազան։ Նա հայտնել է դիզելային շոգեքարշի վնասման և «երկու առևտրային օբյեկտներում» բռնկված հրդեհի մասին։ Նա նաև հաղորդել է, որ մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Նրանք Գուկովո երկաթուղային կայարանի բեռնատար կայարանի աշխատակիցներ էին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Վլադիմիրի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Սմոլենսկի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Ռոստովի, Ռյազանի մարզերի, Մոսկվայի մարզի, բռնակցված Ղրիմի և Ազովի ծովի վրա ուկրաինական 555 ԱԹՍ-ների խոցման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի