Մեզ սպառնում էին պատժամիջոցներով՝ պատերազմ սկսելու դեպքում․ Ալիևը կրկին ՀՀ-ի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել

Լուրեր

15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հասցեին կրկին տարբեր մեղադրանքներ է հնչեցրել։ Բաքվում Իսլամական զարգացման բանկի խմբի 2026 թվականի տարեկան հանդիպումների բացման արարողության ժամանակ նա հայտարարել է, թե «30 տարի շարունակ, երբ Ադրբեջանի տարածքները գտնվում էին օկուպացիայի տակ, անիմաստ բանակցություններ էին վարվում»։

Նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ նա ասել է, թե, իբր, «նրանց միակ նպատակը Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան պահպանելն էր»։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամները, որոնք մանդատ ունեին խաղաղության հասնելու և մեր տարածքներն օկուպացիայից ազատագրելու, չկարողացան ստիպել Հայաստանին դուրս գալ ադրբեջանական տարածքից։ Բանակցային գործընթացի սկզբում մենք մեծ հույսեր ունեինք։ Մենք ձգտում էինք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ փորձելով խոշոր տերություններին հասկացնել, որ ճշմարտությունը մեր կողմն է։ Մեր տարածքներն օկուպացված էին։ Ի պատասխան՝ մենք լսում էինք՝ գնացեք և բանակցեք։ Սա ուղերձներից մեկն էր։ Երկրորդն այն էր, որ այլ լուծում չկա։ Երրորդն այն էր, որ դուք չեք կարող պատերազմ սկսել։ Չորրորդն այն էր, որ եթե դուք պատերազմ սկսեք, ձեր դեմ պատժամիջոցներ կկիրառվեն»,- հայտարարել է Ալիևը։

Արցախի դեմ պատերազմ սանձազերծած ու էթիկ զտում իրականացրած Ալիևը Հայաստանին անհիմն մեղադրել է հանցագործությունների մեջ։

«Տեղի է ունեցել Խոջալուի ցեղասպանությունը, մեր քաղաքներն ու գյուղերն ավերվել և հողին են հավասարեցվել։ Այս ամենը հանգեցրել է լայնածավալ մարդասիրական ճգնաժամի, սակայն Հայաստանի դեմ որևէ պատժամիջոց չի կիրառվել։ Այսօր շատ է խոսվում պատժամիջոցների մասին։ Երբ աշխարհի տարբեր շրջաններում որևէ իրադարձություն է տեղի ունենում, անմիջապես պատժամիջոցներ են կիրառվում։ Սակայն ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակ նման միջոցառումներ չեն կիրառվել Հայաստանի դեմ։ Սա երկակի ստանդարտների և հայտարարված արժեքների ու իրական քաղաքականության միջև լուրջ հակասության հստակ օրինակ է»,- ասել է նա։

Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը, իբր, խաղաղություն է առաջարկել Հայաստանին, չնայած «տուժել է օկուպացիայից և ավերածություններից»։

«Արդեն մեկ տարի է, ինչ Ադրբեջանն ու Հայաստանն ապրում են խաղաղության մեջ և տեսնում են դրա օգուտները։ Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ արեցին հայկական օկուպացիոն ուժերը մեր ժողովրդի և մեր քաղաքների հետ, ինչպես նաև 65 մզկիթների ոչնչացումը։ Նրանք խոզեր և այլ կենդանիներ պահում էին մզկիթներում։ Մենք սա չենք մոռանա»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի