Էլինա Ավանեսյանն օգնել է Հայաստանի հավաքականին հաղթել Ադրբեջանին
Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակով է մեկնարկել Սան Մարինոյում ընթացող Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում։
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի հավաքականի նկատմամբ։
Մենախաղում հաղթանակ են տարել Անի Ամիրաղյանը (6։0, 6։0) և Էլինա Ավանեսյանը (6։3, 6։2), իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմանյանը հաղթել են 6։2, 6։1 հաշվով։
Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում 215-րդ տեղը զբաղեցնող Էլինա Ավանեսյանը նորամուտն է նշել Հայաստանի հավաքականի կազմում։