Էստեղ գալիք ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, որը մեխվելու է նրանց ճակատին․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ես մեր ընդդիմադիր գործընկերներին ուզում եմ ողջունել, որ իրենք Ազգային ժողով չեն գալիս. իրականում շարունակե՛ք չգալ, որովհետև ձեզ այստեղ ոչ մի լավ բան չի սպասվում, պարոնա՛յք և տիկնա՛յք ընտրակաշառատուներ, ձեզ այստեղ ոչ մի լավ բան չի սպասվում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Այն պահին, երբ դուք մտնեք Ազգային ժողով, այդ պահին Ազգային ժողովի ձեր հատվածը դառնալու է սուպերմարկետ, ձեր նստարանները դառնալու են սուպերմարկետի դարակների պես, ձեր դիմաց գրվելու են այն գները, որոնցով որ դուք փորձել եք փակցնել քաղաքացիների ճակատներին. այդ գնապիտակները փակցվելու են ձեր ճակատներին:

Օրինակ՝ «գլուխը 5,000» բաժանածների գլխին փակցվելու է «5,000», 100,000 բաժանածների ճակատին փակցվելու է «100,000»: Ու Ազգային ժողովում գտնվող ցանկացած ոք, օրինակ՝ լինեին Ազգային ժողով այցով եկած դպրոցականները, ուսանողները և մնացածը, հնարավորություն են ունենալու, օրինակ, 100,000 դրամ տալ X ուժի ներկայացուցչին, որը բաժանել է 100,000 դրամ, ու նրա ճակատին ասել այն, ինչ որ կամենան, որովհետև այստեղ գալիք ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, ու այդ գինը մեխվելու է իրենց ճակատին»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։