«7 օր առանց հացի և ջրի»․ դատապարտյալի ահազանգը՝ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից

Լուրեր

03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանը ահազանգել է Factor TV և հայտնել, որ 7 օր է՝ հացադուլ և ջրադուլ է հայտարարել։ Ըստ դատապարտյալի, առողջական վիճակը ծանր է։

«Հունիսի 11-ից հացադուլ ու ջրադուլ եմ հայտարարել, 52 տարեկան մարդ եմ, էս ծայրահեղ քայլին եմ գնացել, որ իմ նկատմամբ իրականացված անարդարությունը բարձրաձայնեմ, իսկ իրենք․․․ես՝ մահամերձ վիճակում, ինձ համար շտապօգնություն չեն կանչում։ Գալիս իրենց համար ճնշումս ու սատուրացիաս չափում են, ժուռնալում՝ գրում ու վերջ, գնում են»։

Ավելի քան 20 տարի անազատության մեջ գտնվող Գալստյանը մեծ մասն անցկացրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ամիսներ առաջ՝ տեղափոխվել «Երևան Կենտրոն»։ Դատապարտյալի խոսքով՝ ապօրինությունների մասին է բարձրաձայնել, և, որպես պատիժ, իրեն տեղափոխել են։

«Չեմ դադարեցնելու, մինչև իմ հանդեպ իրականացվող անարդարությունը չվերացվի»,- հայտարարեց նա։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ Նաիրա Բաբայանը Factor TV-ի հետ զրույցում զերծ մնաց Գալստյանի առողջական վիճակի մասին մանրամասներ հայտնելուց, նշելով, որ դա բժշկական գաղտնիք է։ Միևնույն ժամանակ Բաբայանն ընդգծեց՝ չի եղել դեպք, որևէ կալանավոր կամ դատապարտյալ շտապ օգնության կարիք ունենա ու չկանչվի։

«Բոլոր քրեակատարողական հիմնարկներում հացադուլի մեջ գտնվող անձինք, բոլոր ժամանակներում իրենց հացադուլի ընթացքում գտնվում են մշտական 24-ժամյա հսկողության տակ՝ բուժանձնակազմի կողմից։ Ու իրենց համար ցանկացած պահի, երբ որ կարիքը լինի, առողջական վիճակով պայմանավորված շտապօգնության կանչ, այդ կանչը տրվում է, եթե չի տրվել, նշանակում է՝ այդ պահի դրությամբ տվյալ անձի առողջական վիճակի գնահատումը շտապօգնության կանչի ցուցում չի ենթադրել։ Այսինքն, բոլորը գտնվում են բուժանձնակազմի հսկողության տակ՝ դինամիկ, հեմոդինամիկ տվյալների չափումներով, կշռումներով և այլն, օբյեկտիվ զննումների արդյունքում բուժանձնակազմը պետք է գտնի, որ կարիք կա շտապօգնության կանչի։ Մենք ինքներս լիցենզավորված, հավաստագրված բուժօգնություն տրամադրող կազմակերպություն ենք, ունենք բժիշկներ, բուժքույրեր, դեղորայք՝ ամեն ինչ պատշաճ բուժօգնություն տրամադրելու համար։ Շտապօգնության կանչը պետք է լինի այն դեպքում, երբ անձի առողջական վիճակի վատթարացումը այնպիսինն է, որ տեղում բուժօգնության ծավալների անհամապատասխանություն կա, այսինքն՝ տեղում տրամադրված բուժօգնությունն այդ կարիքին չի բավարարում»։

Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի, Հայկ Գալստյանի մասով մեկ տասնյակ և ավելի քրեական գործեր ու դատավճիռներ կան, որոնց մի մասը՝ խարդախության հատկանիշներով։

Ռոզա Վարդանյան