183 օր ՀՀ-ից բացակայելու դեպքում ընտրելու իրավունքից քաղաքացին զրկվելու է. Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանը խոսել է ընտրություններին մասնակցելու համար նոր պահանջի սահմանման մասին, որի համահեղինակներից մեկն ինքն է։

Պատգամավորների հեղինակած նախագծով՝ ՀՀ-ում ընտրություններին և հանրաքվեներին իրավունք կունենան մասնակցել այն քաղաքացիները, որոնք տարվա մեջ առնվազն 183 օր բնակվել են ՀՀ-ում։

«Եթե մարդ վեց ամսից ավելի ապրում է Հայաստանի Հանրապետությունում, հետևաբար ունի իր կենսական շահերը Հայաստանում՝ հարկ է վճարում, աշխատում է։ Տեսե՛ք, ՏԻՄ օրենքում մենք նման փոփոխություններ ունենք, բայց համապետական ընտրությունների ժամանակ փոփոխություններ չունենք. կարծես նաև սա է միավորում այս նախագծին, որպեսզի միասնական նման սահմանում ունենանք նաև այս առումով։ Նույնը վերաբերում է նաև «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությանը։

Թվերի առումով՝ այս պահին, քանի որ շատ ֆիքսված չեմ հիշում թվերը, կխուսափեմ թիվ հնչեցնել, բայց այնուամենայնիվ, հիմնական զեկուցման ժամանակ ավելի մանրամասն թվային տվյալներով, վիճակագրությամբ [կներկայացնեմ]՝ արդյոք հետո մենք ինչքան ընտրող կունենանք, ընտրողների թիվը կպակասի՞, թե՞ կավելանա։ Մի երկու բացառություն էլ նախատեսված է. հանրային պաշտոնների դեպքում, երբ որ ծառայության է մեկնում արտերկիր, նրանց դեպքում կա բացառություն, և նաև ուսումնական բուհեր ընդունվելու դեպքում։ Քննարկման փուլում են բուժման նպատակով, նաև հարկեր վճարելու հիմքով և այլ նման հարցեր, բայց այս պահին նախագիծը դրված է այս տեսքով շրջանառության մեջ»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։