Սուր, կոշտ և դաժան ընտրապայքար էր սկսվել ընտրազանգվածի համար․ Բաղդասարյանն ամփոփեց քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
Բոլորը

Ինչպես և ինչ առանձնահատկություններ են կիրառել հայաստանյան հինգ առցանց լրատվամիջոցներն ԱԺ նախընտրական քարոզարշավի լուսաբանման ժամանակ։

«Ռեգիոն» կենտրոնն ուսումնասիրել է Aravot.am-ի, Factor.am-ի, Civilnet.am-ի, Azatutyun.am-ի և Sputnik.am-ի աշխատանքն ու առանձնացրել լուսաբանման տեխնիկան։

«Մենք նաև ընտրել ենք այս լրատվամիջոցներին՝ լսարանների վրա և ընդհանրապես, այսպես ասեմ, պոտենցիալ ընտրազանգվածի վրա ազդեցությունների տեսանկյունից։ Մեր հետազոտության առանձնահատկությունն այն է, որ մենք նաև ֆեյսբուքյան հարթակներն ենք ուսումնասիրում։ Ինչու՞ «Facebook», որովհետև ամենատարածված և տարբեր տեքստային կոնտենտներ գեներացնելու ամենահարմար հարթակներն են, որովհետև «Facebook»-ում բոլորն են, և այսպես ասենք, նախընտրական գործընթացի երեք կարևոր դերակատարների ներկայությունը կա «Facebook»-ում. դրանք քաղաքական ուժերն են, դրանք մեդիաներն են, որոնք խողովակի՝ հաղորդակցական խողովակ են որպես ծառայում այդ գործընթացի ժամանակ, և դրանք հենց իրենք՝ ընտրազանգվածներն են, որոնք այլևս արդեն վաղուցվանից պասիվ օբյեկտի դերում չեն, նրանք մասնակից են ակտիվ սուբյեկտի դերակատարմամբ այս ամբողջ ընտրազանգվածում։

Եվ հետևաբար բավական սուր և կոշտ, և ես կասեի նույնիսկ տեղ-տեղ դաժան մրցապայքար է նաև Հայաստանում սկսվել վերջին երկու-երեք ընտրաարշավների ընթացքում ընտրազանգվածի համար։ Հատկապես այս վերջին ընտրությունների ժամանակ դա շատ ակնհայտ երևում էր այն առումով, որ ազդեցությունները և շրջանառվող բովանդակությունները վիթխարի ծավալների էին հասնում և՛ «Facebook»-ում, և՛ մեդիայում, իհարկե հաշվի առնելով, որ սրանք տարբեր ԶԼՄ-ներ են՝ տարբեր ձեռագրերով»,- նշեց կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը։

Մոնիտորինգի ժամանակ կենտրոնում փորձագետները վերլուծել են 3390 բովանդակային նյութ ընտրությունների մասին՝ 5 ԶԼՄ-ները միասին վերցրած և 4770 ընտրությունների մասին նյութ, որոնք քարոզարշավի 29 օրերի ընթացքում գեներացրել են 18 կուսակցություններն իրենց էջերում։

«ԶԼՄ-ները շատ հետաքրքրված էին հատկապես այս քարոզարշավով, մենք չենք կարող հիմնավոր կերպով, որովհետև ցանկացած բոլոր քարոզարշավներն էլ ԶԼՄ-ների համար կարևոր են, բայց ի տարբերություն, օրինակ, տեսալսողական մեդիայի, որը որ ունի որոշակի պարտավորություններ ընտրական օրենսգրքից բխող, օնլայն ԶԼՄ-ները նման ծանրաբեռնվածություն չունեն որոշակի պարտավորություններով, բացառությամբ գովազդի տեղադրման պարտավորություններից»,- ասաց Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։