Սա իշխանության վախերի մասին է․ Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը վստահ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կբավարարի իրեն անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը։

ԿԸՀ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ իր դեմ նախաձեռնված գործընթացը քաղաքական շարժառիթներ ունի։ Լրագրողի հարցին՝ արդյոք իշխանությունները փորձում են սահմանափակել իր քաղաքական ակտիվությունը, պատգամավորը պատասխանեց, որ նման տպավորություն ունի։

«Կարծում եմ՝ այո։ Չգերագնահատելով իմ անձը, բայց սա ուղղված է և՛ իմ ակտիվության դեմ, և՛ մեր քաղաքական ուժի։ Տարբեր անոնսները տվել են արդեն, այնպես որ զարմանալի չէ, գաղտնիք չէ»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ Դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: Նիստը դռնփակ է։ Սա հաջորդել էր Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանը։

«Իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ն, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք»:

Դավիթ Ղազինյանը կիրակի օրը Factor TV-ի հետ զրույցում հերքել էր, թե ընտրակաշառք է տվել կամ խոստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։