Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում

Լուրեր

09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
Բոլորը

Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում է երկու թեկնկածու՝ «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից առաջադրված Գրիգոլ Վաշաձեն: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:

Ժամը 8:00-ից 3703 ընտրատեղամաս է բացվել, որոնցից 55-ը՝ արտերկրում: Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 3.528.658 ընտրող:

Քվեարկությունն արդեն ավարտվել է Աֆղանստանում բացված ընտրատեղամասերում, որտեղ իրենց քաղաքացիական պարտքն են կատարել ավելի քան 800 վրացի զինծառայողներ:

Նախագահական ընտրությունների ընթացքին կհետևի 1.300 միջազգային և ավելի քան 48 հազար տեղական դիտորդ, որոնք դիտարկման նախնական արդյունքները կհրապարակեն արդեն նոյեմբերի 29-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին անցկացված ընտրությունների առաջին փուլում նախագահի 25 թեկնածուներից ոչ մեկին չհաջողվեց ավելի քան 50 տոկոս ձայն հավաքել: Լավագույն արդյունքները գրանցեցին Սալոմե Զուրաբիշվիլին (38.6 տոկոս) և Գրիգոլ Վաշաձեն (36.7 տոկոս):