Ալիևը Հռոմի պապին Ադրբեջան է հրավիրել
Քաղաքականություն
16.06.2026 | 14:37
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Սուրբ Աթոռի միջկրոնական երկխոսության դիկաստերիայի պրեֆեկտ Ջորջ Ջեյքոբ Կուվակադային։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների հաջող զարգացումը՝ նշելով տարբեր մակարդակներում փոխադարձ այցելությունների դերը երկկողմ կապերի զարգացման գործում։
Զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է Սուրբ Աթոռի կաթոլիկ եկեղեցու գործունեությունն Ադրբեջանում, հայտարարվել է երկրորդ եկեղեցու կառուցման մասին։ Քննարկվել է նաև Հեյդար Ալիևի հիմնադրամի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը, նշվել է հիմնադրամի կողմից երկրում իրականացվող նախագծերի դերը մշակութային ժառանգության պահպանման և միջկրոնական երկխոսության խթանման գործում։
Ալիևը Կուվակադային հանձնել է Հռոմի պապ Լևոն XIV-ին ուղղված Ադրբեջան այցելելու հրավերով նամակ։
Հավելենք, որ Վատիկանն ու «Հեյդար Ալիև» հիմնադրամը համագործակցում են վաղուց, որն անդրադառնում է նաև Սուրբ Աթոռի դիրքորոշման վրա Ադրբեջանի հետ կապված տարբեր հարցերում։ Ադրբեջանական իշխող ընտանիքի հիմնադրամի աջակցությամբ Վատիկանում վերականգնվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի