ԱԲ-ն դրական ազդեցություն է ունենալու ՀՆԱ-ի վրա. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
16.06.2026 | 11:44Ընդհանուր առմամբ գնահատվում է, որ արհեստական բանականությունը ունենալու է դրական ազդեցություն ՀՆԱ-ի աճի հետ կապված, թեև կան որոշ մտավախություններ աշխատատեղերի հետ կապված, նաև հնարավորություններ են ստեղծվում նոր տեսակի աշխատատեղերի ստեղծման առումով: Այս մասին ԱԺ-ում պատգամավորի հարցին ի պատասխան հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Եթե մեծ հաշվով նայենք, այսինքն՝ մենք ինքներս չենք արել այդպիսի վերլուծություն, բայց կան միջազգային փորձագիտական վերլուծություններ, որոնք ասում են, որ ընդհանուր առմամբ ՀՆԱ-ի վրա մոտավորապես 0,8-1 տոկոսային կետով արհեստական բանականության ներդրումը դրական ազդեցություն է ունենալու:
Թեև կան հանգամանքներ, որոնք ունենում են բացասական ազդեցություն ՀՆԱ-ի վրա, օրինակ՝ կլիմայի փոփոխության, հասարակությունների ծերացման և այլնի հետ կապված հարցերը»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան
Նկարը գեներացված է ԱԲ-ի միջոցով