«20 րոպե օկտագոնում Ջասթին Գեյջիի հետ»․ UFC-ն հրապարակել է Տոպուրիայի վնասված դեմքի լուսանկարը
UFC-ի մամուլի ծառայությունը հրապարակել է թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը կորցրած Իլյա Տոպուրիայի լուսանկարներն ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ մենամարտից առաջ ու հետո։
«20 րոպե օկտագոնում Ջասթին Գեյջիի հետ»,- նշված է լուսանկարների մեկնաբանութունում։
Վաշինգտոնի Սպիտակ տանը կայացած UFC Freedom 250 խառը մենամարտերի մրցաշարում Ջասթին Գեյջին տեխնիկական նոկաուտով էր հաղթել Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկին։ 29-ամյա Տոպուրիան դեմքի վնասվածքների պատճառով չէր կարողացել շարունակել պայքարը չորրորդ ռաունդում՝ կրելով կարիերայի առաջին պարտությունը։
37-ամյա Գեյջին խառը մենամարտերում տարել է 28 հաղթանակ ու կրել 5 պարտություն։
