«Ռեալը» ևս մեկ տրանսֆեր է համաձայնեցրել
Իսպանիայի հավաքականի ու Լոնդոնի «Չելսիի» եզրային պաշտպան Մարկ Կուկուրելիան կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը վերջնական համաձայնության են հասել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Կուկուրելիայի տեղափոխությամբ շահագրգռված է «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։ Սպասվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 60 միլիոն եվրո։
Մարկ Կուկուրելիան 2022 թ․ ամռանն անգլիական «Բրայթոնից» է տեղափոխվել «Չելսի», որի կազմում ավարտված մրցաշրջանում մասնակցել է 50 հանդիպման, դարձել 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 50 միլիոն եվրո է գնահատում իսպանացու տրանսֆերային արժեքը։