ՀՀԿ-ն պետությանը վարձով շինություններ է տալիս. պետբյուջեից ստացել է նաեւ 84 մլն դրամ. ինչ ունեցվածք ունեն քաղաքական ուժերը

Լուրեր

04.09.2026 | 19:00
Պուտինը ջղաձիգ է՝ ՀՀ-ն դուրս է գալիս ՌԴ-ի ազդեցության գոտուց․ վստահ էր՝ ՀՀ-ն չի փախչելու, Արևմուտքին հետաքրքիր չէ. Բարդուղ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 18:44
Աստղային ֆուտբոլիստներ, որոնք մնացել են առանց ակումբի
04.09.2026 | 18:27
Կասեցվել է լիմոնադի արտադրությունը
04.09.2026 | 18:18
Լոռիում տղամարդուն առևանգել են, ապա մեկ այլ անձի ուղղությամբ կրակել․ երկու մարդ ձերբակալվել է
04.09.2026 | 18:10
Մարտի 1-ի գործով մեղադրանք՝ «Շերիֆին» // Ծառուկյանը կալանքի տակ կմնա․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 18:00
«Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատողը տուգանվել է 15.2 մլն դրամով և պարտավորվել փոխհատուցել բնակիչներին
04.09.2026 | 17:47
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում Անվտանգության ծառայության շենքին․ Զելենսկին հանձնարարել է հայելային պատասխան տալ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 17:43
Նեպալում, աղետալի ջրհեղեղից ինը օր անց, փրկարարները թունելից երկու աշխատողի են փրկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 17:30
Երկու օր Ոսկերիչների փողոցը որոշակի ժամերի փակ կլինի
04.09.2026 | 17:17
Կարեն Խաչանովը մեկնաբանել է US Open-ում սենսացիոն հաղթանակը
04.09.2026 | 17:10
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը․ «ՄԱՊ» ընկերությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել
04.09.2026 | 17:00
Ուիթքոֆը սկսել է վախենալ․ Թրամփի բանագնացների՝ Կիև առաջին այցը կարող է խափանվել
04.09.2026 | 16:46
Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի. դատարանը որոշեց կալանավորումը երկարաձգել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 16:44
«Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել Շերիֆ մականունով հայտնի Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ
04.09.2026 | 16:41
Վահագն Խաչատուրյանը Պրահայում շնորհակալություն է հայտնել 1988-ի երկրաշարժից հետո Հայաստանին աջակցած չեխ փրկարարներին
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ ընտրութուններին մասնակցող քաղաքական ուժերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց եկամտի հայտարարագրերը: Նշենք, որ այն ներառում է 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ 2018 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը:

Այս փաստատթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն պետբյուջեից միլիոնավոր դրամներ են ստացել:

ՀՀԿ-ն ստացել է 84, իսկ ԲՀԿ-ն 47 մլն դրամ:

Ստորեւ ներկայացնում ենք քաղաքական ուժերի ունեցվածքի հայտարարագրերը:

ՀՀԿ-ն հայտարարարագրել է 76 հատ անշարժ գույք: Սա ներառում է շենքեր-շինություններ, հողամասեր եւ ավտոկայանատեղիներ: Ըստ հայտարարագրի՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, որը գտնվում է Մելիք Ադամյան 2 հասցեում, համարվում է ՀՀԿ-ի միանձնյա սեփականությունը: Այն զբաղեցնում է 1924 քմ տարածք: ՀՀԿ-ի մյուս 75 անշարժ գույքը բաշխված է ՀՀ ամբողջ տարածքով: Նախկին իշխող ուժն ունի նաեւ չորս ավտոմեքենա՝ Վազ 2121, «Նիսսան Պատֆայնդեր» եւ երկու «Նիսսան Սենտրա»:

ՀՀԿ-ի դրամական միջոցները կազմում են 256 մլն 961 հազար դրամ: Բացի այս կուսակցությունն ունի նաեւ այլ եկամտի միջոցներ, մասնավորապես, 222 մլն դրամ գոյացել է ՀՀԿ-ի անդամավճարներից, 1 մլն դրամ էլ վարձակալության վճարներից:

ՀՀԿ-ին մոտ 200 հազար վճարել է Վայոց Ձորի մարզպետարանը, 250 հազար Սոցապ ծառայությունը, 360 հազար Վեդի քաղաքում գտնվող Ֆրուտերիան եւ 200 հազար Վայքի աշխատանքի եւ զբաղվածության տարածքային կենտրոն ՊՈԱԿ-ը: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀԿ-ն ժամանակին շինությունն է սեփականաշնորհել եւ հետո սկսել է վարձակալական հիմունքներով տալ պետությանը:

Շարունակելով ՀՀԿ-ի եկամտի աղբյուրների թվարկումը՝ նշենք, որ 84 մլն 400 հազար էլ պետական բյուջեն է ՀՀԿ-ին օրենքով սահմանաված կարգով ֆինասավորել, մոտ 38 մլն դրամ էլ ՀՀԿ-ն ձեռք է բերել գույքի օտարումից: Բացի թվարկածները կուսակցությունն ունի նաեւ 165 հազար դրամ, որը հայտարարագրված է որպես այլ եկամուտ:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցութունը ոչինչ չի հայտարարագրել:

Դաշնակցությունը հայտարարագրել է 45 շենք ու շինություն՝ Երեւանում եւ ՀՀ մարզերում:

Ինչպես նաեւ 13 հողամաս՝ կրկին հանրապետության ամբողջ տարածքով: ՀՅԴ-ն ունի 6 մլն 6 հարյուր հազար դրամ դրամական միջոցներ: Եկամուտներն են՝ 41,5 մլն անդամավճարը, ֆինանսների նախարարությունից ստացած 11 մլն դրամը եւ 880 հազար դրամ՝ վարձակալությունից ստացված վճարից:

«Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որպես շենք-շինություն հայտարարագրել է ՔՊ-ի կենտրոնական գրասենյակը, որը վարձակալված է:

ՔՊ-ի դրամական միջոցները կազմում են 1 մլն 400 հազար ՀՀ դրամ: Իշխող քաղաքական ուժի եկամուտներն են՝ մոտ 5 մլն դրամ ֆիննախից ստացված եւ 2 մլն դրամ կուսակցության նվիրատվությունները:  Դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցությունը հայտարարագրել է 45 հազար ՀՀ դրամ:  Այն ստացել է որպես նվիրատվություն:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որպես շենք-շինություն հայտարարագրել է կուսակցության վարձակալած գրասենյակը:

Դրամական միջոցները կազմում են 2 մլն դրամ: Եկամուտներն են՝ 10 մլն դրամ նվիրատվությունները եւ 4 մլն դրամ պետությունից տրված օրենքով սահմանված գումարը:

«Քրիստոնեա-Ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը որեւէ բան չի հայտարարագրել:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարագրել է 2 մլն դրամ գումար:

«Մենք» դաշինքի մաս կազմող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարագրել է մեկ բնակարան, իսկ դաշինքի մյուս կուսակցությունը՝ «Հանրապետությունը», հայտարարագրել է 4 մլն դրամ, որը ստացել է ֆինանսների նախարարությունից:

«Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարագրել է երկու ավտոմեքենա եւ մոտ 12 մլն դրամ, որը գոյացել է նվիրատվություններից:

 

«Սասնա ծռեր» կուսակցությունը որեւէ բան չի հայտարարագրել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է 22 մլն դրամ:

Կուսակցության եկամտի աղբյուրներն են՝ ֆիննախից ստացած 47 մլն դրամը եւ նվիրատվություններից ստացած մոտ 39 մլն դրամը:

Հայկ Վարդանյան