Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնելու է Լյուքսեմբուրգ
Քաղաքականություն
14.06.2026 | 15:43
Հունիսի 14-15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում: Այս մասին հայտնում են ԱԳ նախարարությունից։
Հունիսի 15-ին ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում քննարկման։