ՌԴ-ն այս սահմանափակումներով փորձում է բիզնես դաշտի մոտ բողոք առաջացնել ՀՀ կառավարության դեմ․ Սոս Խաչիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 17:45
Պետությանը հանձնվել է Ծառուկյանի «Արարատ» կոնյակի կոմբինատի բաժնետոմսերի կառավարումը
31.07.2026 | 17:38
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
31.07.2026 | 17:28
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում
31.07.2026 | 17:17
Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը
31.07.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները
31.07.2026 | 16:56
Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան
31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
Բոլորը

Հունիսի 12-ից կիրառվող Ռուսաստանի նոր սահմանափակումները հայկական ապրանքների նկատմամբ նպատակ ունեն ճնշել Հայաստանի իշխանություններին՝ ԵՄ-ին մերձեցման քաղաքականությունը դադարեցնելու նպատակով։ Տնտեսագետ Սոս Խաչիկյանը Factor TV-ի հետ հարցազրույցում նաև ասել է, որ այս պատժամիջոցները նպատակ ունեն տնտեսվարողներին ֆինանսական վնասներ պատճառել և նրանց շրջանում բողոք առաջացնել Կառավարության դեմ․

«Այս սահմանափակումները Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության վրա ազդելու միջոց են։ Այս ազդեցությունը, բնականաբար, ոչ միայն հասարակության վրա է, ոչ միայն քաղաքական դերակատարների վրա է, այլ ավելի շատ ուղղված է բիզնես դաշտին։ Այսինքն՝ նրանց են փորձում ուղղորդել։ Բիզնես համայնքը ցանկացած պետության համար ունի բավականին լուրջ դերակատարում՝ ինչպես համախառն ներքին արտադրության շրջանակում, այնպես էլ պետություն-հասարակություն և պետություն-բիզնես փոխգործակցության շրջանակում։ Այս սահմանափակումներով գործարար համայնքի շրջանակում փորձում են ինչ-որ փոփոխությունների հասնել, բողոք ավելացնել, անվստահություն ավելացնել կառավարության գործունեության հանդեպ, որոշակի մտահոգություններ ավելացնել»,- ասաց տնտեսագետը։

ՌԴ-ն նոր սահմանափակումներ է մտցրել հայկական ապրանքների ներմուծման վրա։ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց՝ սահմանափակում է ՀՀ-ից բուսական ծագման ամբողջ արտադրանքի ներմուծումն ու դրա տարանցումը ՌԴ-ի տարածքով։ Ռուսական կողմը պատճառաբանում է, թե ՀՀ-ից ներմուծված մի շարք բեռներում հայտնաբերվել է գյուղատնտեսության համար վտանգավոր կապրա բզեզ:

Տնտնտեսագետը նշում է, որ տնտեսական սահմանափակումներն ուղեկցվում են նաև քաղաքական բացասական ուղերձներով․
«Ռուսական կողմից կան մի քանի վտանգավոր հայտարարություններ, օրինակ, երբ ասվում էր, որ այս ճանապարհով նաև անցել է Ուկրաինան, որ Հայաստանը կարող է հավելյալ մեկ միլիարդ դոլարի ավել գումար վճարել գազի համար, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանում տեղի են ունենում չփոխհամաձայնեցված գործողություններ, ինչը կարող է հանգեցնել աղետի։ Սրանք, իհարկե, հայտարարություններ էին, որոնք համապատասխան մեսիջներ էին պարունակում, և հասարակությանը ավելի շատ զգաստացրեցին։ Իհարկե, այն ունեցավ որոշակի ազդեցություն ընտրությունների վրա»։

Մանրամասները դիտեք հարցազրույցում։