Քաղաքական որոշում կա՝ բոլոր հնարավոր միջոցներով այնպես անել, որ ԲՀԿ-ն չհայտնվի ԱԺ-ում. Էլինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 15:56
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
12.06.2026 | 15:49
47 տարեկանում մահացել է Թաիլանդի արքայադուստրը, որը գրեթե 4 տարի անգիտակից վիճակում հիվանդանոցում էր
12.06.2026 | 15:42
Վարույթներ կան, որոնցով անցնում են ՌԴ-ից եկած քաղաքացիները. Արփինե Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 15:37
Անվավեր են ճանաչվել 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները
12.06.2026 | 15:34
Նյու Յորքի փողոցներից մեկն անվանակոչվել է Թիերին Անրիի պատվին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.06.2026 | 15:29
«Ասըմ ա՝ Ծառուկյանի ընտրությունների համար գործ կա, հա՞». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 15:26
Ոչ մի գյումրեցի նման քայլի չէր գնա. մարզպետը` «Մայր Հայաստան» հուշահամալիրի տառերը պոկելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 15:20
ԱԺ ընտրությունների քարոզարշավի մշտադիտարկման արդյունքներին նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
12.06.2026 | 15:12
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին // «Բարգավաճ Հայաստան»-ը ՍԴ կդիմի․ ԼՈՒՐԵՐ
12.06.2026 | 15:06
Կոշտ հետևանք է լինելու, արմատախիլ են լինելու ընտրակեղծարարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 14:57
Կոնֆետի տեսքով թմրանյութ օգտագործած երեխան մանրամասներ է պատմել. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 14:48
Հաղթել են ամերիկացիները, թուրքերը, ռուսները, պարտվել է միայն հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 14:45
Հենրիխ Մխիթարյանը միջոցառման կմասնակցի «Փյունիկի» մարզադպրոցում
12.06.2026 | 14:38
Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը, կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապուշ են. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 14:30
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ևս 30 տարվա ազատազրկման
Բոլորը

«Անվավեր ճանաչելու լիազորություն արդյո՞ք ուներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. իհարկե, ընտրական օրենսգիրքը այդպիսի հնարավորություն տալիս է։ Բայց միևնույն ժամանակ ընտրական օրենսգիրքը պահանջում է, որպեսզի տրվի գնահատական, թե արդյոք անվավեր ճանաչելու արդյունքում ազդեցություն ունենալու է ընտրության արդյունքների վրա։ Այսինքն՝ երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դեռ չունենալով վերջնական պատկերը, անվավեր է ճանաչում ընտրությունների արդյունքները երկու ընտրական տեղամասում՝ միևնույն ժամանակ չտալով գնահատական արդյունքների վրա ազդեցության հետ կապված»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ ցուցակի պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը։

Հիշեցնենք՝ երեկ գիշեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստի ընթացքում որոշում կայացրեց անվավեր ճանաչել Երևանի 10/51 և Սյունիքի մարզի 35/65 ընտրատեղամասերի քվեարկությունների արդյունքները։

Այս երկու ընտրատեղամասերում ԲՀԿ-ն ընդհանուր ուներ 213 քվե։ Վարդանյանի խոսքով՝ մեծ է անհանգստությունը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է այդ երկու ընտրատեղամասերում վերաքվեարկություն որոշում չկայացնել։

«Մենք խոսում ենք իրավական գործընթացների մասին, բայց ակնհայտ է, որ այստեղ բացառապես քաղաքական որոշում է, և քաղաքական որոշման նպատակն այն է, որպեսզի բոլոր հնարավոր միջոցներից օգտվել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չհայտնվի Ազգային ժողովում, իսկ դա այսօր այս իշխանության համար, իհարկե, կենսական խնդիր է կայանում։ 101-րդ հոդվածը խոսում է այն մասին, որ եթե վերաքվեարկության արդյունքները այնուամենայնիվ չեն վերացնում ուժերի նկատմամբ ազդեցությունը, ապա կարող է Ազգային ժողովի անվավերության հետ կապված որոշում կայացնել։ Հետևաբար, այո, հետևանքները կարող են գնալ ընդհուպ մինչև Ազգային ժողովի ընտրությունների անվավեր ճանաչելը»,- ասաց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։