Ի՞նչ կապ ունի Լիդյան այդ զենքերի հետ. ո՛չ մի կապ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վրդովվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Բոլորը

«Մեկ տարի շարունակ ճշմարտությունից խուսափում է տեղի ունեցել, հիմա եկել հասել ենք այնտեղ, որտեղ կոնկրետություն կա գործի մեջ, որոշակիություն: Այն ինչ որ մեկ տարի շարունակ ասվում էր, դատախազներն օգտագործելով ծաղրանք, քամահրանք և այլ բառեր, փորձեցին ցույց տալ կիսահիմար ամեն ինչը»,- դատական նիստի ժամանակ դատավորին դիմելով ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր ապացույցների հետազոտման փուլն էր։ Հանրային մեղադրողներն ընթերցում էին գրավոր ապացույցները՝ գործով անցնող զենքերի մասին։

«Այս ապացույցներն ի՞նչ են ապացուցում, ոչ մի բան: Փորձագետների անուններ և այլն, և այլն, ոչ մի նշանակություն չունի, բացարձակ: Եվ եթե ուզում եք ծաղրանքի ու քամահրանքի լեզվով շարունակել խոսել, պատրաստ եղեք դիմակայելու նրան, ինչ ստանալու եք: Ի՞նչ կապ ունի Լիդյան այդ զենքերի հետ. ոչ մի կապ: Եվ եթե կապ չունի Լիդյան, Հայկը կապ ունի, Հայկին ո՞վ է հանձնարարություն տվել որևէ տեղ, որևէ կերպ, օրինակ այդ զենքերը օգտագործել այս նպատակով: Այս գործի հետ ընդհանրապես խորքային իմաստով որտե՞ղ է արձանագրված: Գրությունները, ահաբեկչության պլան և այլն, և այլն, խոսում էին այդ զենքերի մասին… չեմ անդրադառնա դրանց: Սա մարդկանց կյանքերի հետ է կապված, սա պարզապես գործ չէ: Ձեզ համար կամ որևէ մեկի համար եթե գործ է, մեզ համար կյանք է, անուն է, պատիվ է: Հետևաբար նայեք այս տեսանկյունից:
Իսկ իրավունքի տեսանկյունից անհամապատասխանություն եմ արձանագրում: Էլ չեմ ասում բարոյական տեսանկյունից: Ինչքա՞ն կարելի է սա հանդուրժել, սա տանել: Չի կարելի»,- ասաց Գալստանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։