Ընդդիմությունը դուրս կգա՞ փողոցային պայքարի․ քաղաքապետարանը հավաքների մասին իրազեկումներ չի ստացել

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Փողոցային պայքար և բողոքի ակցիաներ կլինե՞ն հետընտրական Հայաստանում, այս պահին ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն հստակեցնում։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հավաքներ և երթեր անցկացնելու մասին դիմումներ ևս չկան։

Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է. «Կազմակերպիչները զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին գրավոր իրազեկում են զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրի համայնքի ղեկավարին, Երևանում` Երևանի քաղաքապետին: Իրազեկումը համարվում է օրինական և քննարկման ենթակա, եթե ներկայացված է միջոցառումն անցկացնելու նախատեսված օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ, և ոչ շուտ, քան քսան օր առաջ: Եթե զանգվածային հրապարակային միջոցառումն անցկացվելու է երթի ձևով, ապա պետք է իրազեկվեն երթի անցկացման բոլոր տարածքների լիազոր մարմինները»։

Հունիսի 7-ի ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան կանցնի 3 ուժ` 2 դաշինք, 1 կուսակցություն. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49,8 %, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,28% և «Հայաստան»  դաշինքը 9,93%-ով։ Դեռևս հարցական է՝ ԲՀԿ-ն կկարողանա՞ վերահաշվարկի արդյունքում  ապահովել այս  պահին պակասող 0,004 տոկոս ձայնը. նախնական տվյալներով՝ Ծառուկյանի ղեկավարած ուժը ստացել է 3,996 տոկոս ձայն. անցողիկ շեմը կուսակցության դեպքում 4 տոկոսն է։

Քաղաքական ուժերից մի քանիսը չեն ընդունում ընտրական արդյունքները և դիմել են վերահաշվարկի համար, «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ արդյունքները վիճարկելու է Սահմանադրական դատարանում, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը սպասում է վերահաշվարկի վերջնական արդյունքներին։

«Վերահաշվարկի արդյունքում կիմանաք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն Ազգային ժողով մտնում է, թե չէ: Կհասկանանք՝ Ազգային ժողովում հնարավորություն կունենա գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընտրելու ժամանակ ընդդիմությունն իր խոսքն ասի, որից հետո պարզ կլինի ԱԺ-ը կունենա գործիքակազմ դեմ կանգնելու ապօրինություններին, քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել: ԲՀԿ-ի տարբերակին ենք սպասում, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- օրեր առաջ ասել է կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

Խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնարդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին, ինչից հետո թերևս պարզ կդառնա՝ փողոցային պայքար կլինի՞, թե՞ ոչ։

 

Ռոզա Վարդանյան