Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի բացման խաղի հաղթողին
Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում հունիսի 11-ին մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիպման հաղթողին։
ԱԱ-2026-ը մեկնարկելու է Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնում կայանալիք Մեքսիկա – Հարավաֆրիկյան Հանրապետություն խաղով։
Արհեստական բանականության տվյալներով, Մեքսիկայի հավաքականի հաղթանակը գնահատվում է 66,3 տոկոս հավանականությամբ։ Աֆրիկյան թիմի հաղթանակի հավանականությունը 14,3 տոկոս է, իսկ ոչ-ոքիինը՝ 19,3 տոկոս։
Մեքսիկա – Հարավաֆրիկյան Հանրապետություն խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Հիշեցնենք, որ այս հավաքականները հանդիպել են նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ԱԱ-2010-ի բացման խաղում։