Իվետա Տոնոյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

Լուրեր

06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
Բոլորը

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին՝ նշելով, որ ընտրությունների արդյունքների վիճարկման և քաղաքացիների քվեների պաշտպանության գործընթացի փոխարեն վարչապետը հանրային օրակարգ է բերում «անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ»։ Տոնոյանը շեշտել է, որ ԲՀԿ-ի միջազգային կապերը երբևէ չեն թաքցվել և հրապարակային են եղել, ու հարցադրել է, թե իր խոսքում կամ կուսակցության գործունեության մեջ հատկապես ինչն է ենթակա հերքման կամ մեկնաբանման։

Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն և այլ քաղաքական ուժեր զբաղված են ընտրությունների արդյունքների վիճարկման, վերահաշվարկների և յուրաքանչյուր քաղաքացու քվեի պաշտպանման գործընթացներով՝ փորձելով վերականգնել արդարությունը, երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ։

Ի վերջո, ի՞նչն է պետք հերքել։

Ստոյկա տալու վերաբերյալ արտահայտությո՞ւնը, իշխանության հետ գործարքի գնալու մասին խոսակցությո՞ւնը, որը ինչ որ մեկը շրջանառության մեջ էր նախօրեին դրել ու ես արդեն հերքել եմ, բայց ասօր արդեն հասել է վարչապետի բրիֆինգի ժամանակ քննարկմանը։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արտաքին աշխարհի հետ ունեցած կապե՞րը, որոնց մասին ամբողջ աշխարհն է տեղյակ։ Այո՛, մենք ունենք միջազգային լայն և բաց համագործակցություն, և երբևէ չենք թաքցրել դա։ ՌԴ Եդինայա Ռոսիա կուսակցության հետ մեր գործընկերային հարաբերությունները, պաշտոնական հանդիպումները և փոխադարձ այցերը բազմիցս հրապարակայնորեն ներկայացվել են։ ԲՀԿ-ն հանդիսանում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների ընտանիքի անդամ՝ իրականացնելով տարբեր ծրագրեր և փոխադարձ այցեր։ Շատ լավ հարաբերություններ ունենք արաբական աշխարհի մի շարք քաղաքական, հասարակական և գործարար շրջանակների հետ, ինչի մասին տեղյակ են բոլորը։ ԱՄՆ տարբեր ազդեցիկ շրջանակների հետ ունենք գործընկերային կապեր և համագործակցության ծրագրեր, որոնց մասին ևս հրապարակային խոսել ենք։

Հիմա ի վերջո ի՞նչը հերքեմ կամ մեկնաբանեմ»,- գրել է Տոնոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և Ծառուկյանի միջև հնարավոր գործարքի վերաբերյալ լուրերին  ասել էր․ «Ո՞վ ո՞ւմ… Գագիկ Ծառուկյանին գործարք առաջարկե՞նք: Ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար: Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանին ամբողջ կյանքում, բացի գործարքից, ոչ ոք Հայաստանում իրեն գործ առաջարկող չի եղել: Դրա համար որբի նման ընկել է աշխարհի տարբեր տեղերում, գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է՝ ընդամենը իրեն հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ էլ չի: Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես գործարք առաջարկեմ իրեն. այդ ինչի՞ մասին է խոսքը»։