Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմը Խերսոնի մարզի հետ կապող կամուրջներին

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Հունիսի լույս 11-ի գիշերն Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են բռնակցված Ղրիմը Խերսոնի մարզի հետ կապող կամուրջների վրա։ Այս մասին հայտնել է Խերսոնի մարզի օկուպացված հատվածի՝ Ռուսաստանի կողմից նշանակված նահանգապետ Վլադիմիր Սալդոն, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ հարձակման են ենթարկվել Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող կամուրջները Պրեոբրաժենկա և Միրնոյե գյուղերի մոտ, Պերեկոպ-Արմյանսկի ուղղությամբ ճանապարհային  կամուրջը և Ստավկի գյուղի մոտ գտնվող կամուրջը։

Սալդոն հայտարարել է, որ կամուրջները վնասվել են։

«Հակառակորդը փորձում է իր հարձակումները կենտրոնացնել տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների վրա։ Շարժման և վերականգնման ժամանակացույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- եզրափակել է նա։

Նշենք, որ ուկրաինացի զինվորականները մայիսի երկրորդ կեսից ակտիվացրել են Ղրիմ տանող մայրուղիների վրա հարձակումները, ինչը, ի թիվս այլ բաների, հանգեցրել է վառելիքի պակասի բռնակցված թերակղզում: Վերջին օրերին Ուկրաինայի զինված ուժերը երկու անգամ հարձակվել են, մասնավորապես, Չոնգար կամրջի վրա, որը Ղրիմը կապում է Խերսոնի մարզի հետ: Կամրջի վրա երթևեկությունը փակվել էր:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի