Փաշինյանը` «եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չլինի, պատերազմ կլինի» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
Բոլորը

Ամբողջ աշխարհում ժողովրդավարական երկրներում, հատկապես, դա սովորական պրակտիկա է, որովհետև կան հարցումներ, կան ընթացիկ քվեարկության հաշվարկներ, կան տեսակարար կշիռներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքները ամփոփելուց առաջ հաղթանակի մասին իր հայտարարությանը։

«Կան բազմաթիվ ընտրական տեղամասեր, որտեղ արդյունքները ամփոփված են, և կան բանաձևեր, թե ինչքան կարող է իջնել ընտրական տոկոսը։ Մենք դեռ իջնելու էլի տեղ ունեինք, որպեսզի հաղթենք, որպեսզի արձանագրենք, որ միանշանակ ընտրությունները հաղթել ենք։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրա համար է, որ իր արդյունքներով կամ հաստատի, կամ հերքի քաղաքական գործիչների արած հայտարարությունները»,- ասաց նա։

Փաշինյանը անդրադարձավ նաև սահմանադրական մեծամասնությունը չունենալու դեպքում սեպտեմբերին պատերազմի մեկնարկի մասին իր արած հայտարարությանը․ «Ինչ վերաբերում է պատերազմին… քանի մենք խաղաղության օրակարգը հետևողականորեն շարունակելու ենք և սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։