Թե´ ԱՄՆ, թե´ ՌԴ, թե´ ֆրանսիական կողմից ունենք առաջարկներ. Խուդաթյանը` մոդուլային ատոմակայանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

«Որոշել ենք, որ Հայաստանում նոր ատոմակայանը պիտի լինի մոդուլյար տիպի ատոմակայան: Մոդելի և հետևաբար արտադրող երկրի ընտրություն չենք կատարել, որովհետև մոդելի ընտրությամբ է պայմանավորված արտադրող երկիրը: Ամերիկյան կողմից էլ ունենք առաջարկներ և ուսումնասիրում ենք, ֆրանսիական կողմից էլ ունենք, ռուսական կողմից էլ ունենք, կորեական կողմից էլ ունենք, չինական կողմից էլ ունենք»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն ունի մոդուլյարի որոշակի մոդել, որը այս պահին նավի վրա է տեղակայված, թվարկված մյուս երկրներն էլ ունեն մոդուլյար ատոմակայանների մասով տարբեր առաջարկներ․

«Որոշում կայացնելու մասով չենք շտապում, որովհետև Հայաստանի ատոմային էներգակայանի հնարավորությունները դեռևս երկար այնպիսին են լինելու, որ կարողանանք մենք այն պահել էներգահամակարգում և զեկուցել ժամանակին: Առնվազն մինչև 2036 թվականը, որովհետև հիմա շահագործման ժամկետի երկարացման ծրագիր ենք իրականացնում, և դրա ավարտից հետո՝ արդեն օգոստոսի վերջ-սեպտեմբերին, մենք կունենանք թույլտվություն ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2036 թվականը:

Բայց դա չի նշանակում, որ մեր ատոմակայանը դրանից հետո ի վիճակի չի լինի մնալ էներգահամակարգում: Կառավարությունը շտապելու բան չունի, մանավանդ այն հանգամանքով պայմանավորված, որ այս մոդուլյար ատոմակայանների մասով նոր տեսակի ատոմակայաններ են սրանք: Եվ ինչպես ցանկացած նոր արտադրանք, այնպես էլ ատոմակայանների մասով՝ նոր եղած ժամանակ գները բնականաբար ավելի թանկ են լինում, քան որոշակի ժամանակ հետո»։

Ինչու էր ընտրվել մոդուլյարը. նախարարի խոսքով՝ մոդուլյար ատոմակայանն ավելի ճկուն է, և էներգահամակարգում իր աշխատանքն ավելի սինխրոն է լինելու․ «Մենք պլանավորում ենք և հիմա էլ գնում ենք այն ճանապարհով, որ վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշիռը Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգում ավելացնում ենք: Իսկ դա մեզ բերում է անհրաժեշտություն՝ ավելի ճկուն գործիքներ ունենալու, մասնավորապես՝ արևային կայանների թվի և դրվածքային հզորության աճով պայմանավորված: Մենք հիմա որոշակի սեզոնների, ցերեկային որոշակի ժամերի ստիպված ենք լինում լիցքաթափել մեր հիմնական էներգետիկ հզորությունները»:

 

Մանրամասները՝ տեսանյութում։