Աշխարհացունց բան չի լինի, բայց անհետևանք էլ չի մնա. ՀԾԿՀ նախագահը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

«Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի արտադրության մոտ 30-35 տոկոսը՝ կախված տարվա կառուցվածքից, արտադրվում է ջերմային էլեկտրակայաններում։ Եվ, հետևաբար, եթե գազի գինը կթանկանա X դրամով կամ Y անգամ (ես անձամբ՝ որպես հանձնաժողովի նախագահ, իմ սեղանին չունեմ նման թիվ դրված պաշտոնապես և չկա նման քննարկում), նշածս տոկոսի չափով ազդեցությունը էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի վրա, բնականաբար, կլինի բացասական»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը` անդրադառնալով ռուսական գազի հնարավոր թանկացմանը:

Մեսրոպյանը վտահեցրեց, որ դա, այնուամենայնիվ, չի հանգեցնի 1990-ականներին բնորոշ երկարատև հոսանքազրկումների։

«Աշխարհացունց բան, այնուամենայնիվ, դրանից տեղի չի ունենա, որովհետև արևային տեխնոլոգիաները, վերականգնվող էներգետիկան այս տարիների ընթացքում մեր երկրում, բարեբախտաբար, բավական զարգացել են առաջանցիկ տեմպերով։ Եվ միայն արդեն արևային կայանների գոյությունը մեր իրականության մեջ մեզ կապահովագրի 92-93-94 թվականների ծանր էներգետիկական ճգնաժամի պատկերը ունենալուց։ Այո՛, անցումային փուլում, եթե կլինի գազի թանկացում, որոշակի դժվարություններ, ենթադրաբար, կլինեն, բայց դա չի լինի հովհարային անջատումների տարիների այդ պատկերը չենք ունենա` այդպես ծանր և խորը»,- ասաց Մեսրոպյանը:

Նա ընդգծեց, որ այս պահին գազի սակագնի փոփոխության վերաբերյալ որևէ պաշտոնական առաջարկ չկա։ Ըստ Մեսրոպյանի՝ գործող պայմանագրերն ուժի մեջ են մինչև 2027 թվականի սկիզբը, ուստի առաջիկա ամիսներին ցնցումային զարգացումներ չեն ակնկալվում։

«Եթե սակագնի փոփոխության առաջարկությամբ հանդես չի գալիս «Գազպրոմ Արմենիա»-ն, մենք մեր նախաձեռնությամբ գազի թանկացման առաջարկով հանդես չենք գա»,- նշեց նա։

Անդրադառնալով գազի ներմուծման այլընտրանքային աղբյուրներին՝ Մեսրոպյանը նշեց, որ տեսականորեն հնարավոր են տարբեր տարբերակներ՝ այն երկրներից, որոնք գազ են արտահանում և որոնց հետ առկա ենթակառուցվածքները թույլ կտան իրականացնել մատակարարումներ։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան