Օմանի ափերին լցանավի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով 3 հնդիկ նավաստիներ են մահացել

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Չորեքշաբթի Օմանի ծոցում Իրանի հետ կապված նավթատար լցանավի վրա ԱՄՆ-ի հարվածից հետո երեք հնդիկ նավաստիներ են մահացած։ Ըստ CNN-ի՝ այս մասին հայտնել է Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը

«Խորապես ցավալի է իմանալ Պալաուի դրոշի ներքո նավարկող MT Settebello նավի վրա տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին։ Ցավոք, երեք հնդիկ ծովագնացներ, որոնց հետ կապված նախապես հայտարարվել էր, որ նրանք անհետ կորած են, այժմ հաստատվել են որպես մահացած։ Նրանց մարմինները հայտնաբերվել և նույնականացվել են։ Սա ծանր կորուստ է մեր ծովային ընտանիքի համար»,- գրել է նա X-ում։

Նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից նավի վրա հարվածը կարող է լարվածություն առաջացնել Նյու Դելիի և Վաշինգտոնի հարաբերություններում, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում որոշակի լարվածություն են ապրել։

Հնդկաստանն արդեն դատապարտել է Պալաուի դրոշի ներքո նավարկող M/T Settebello նավի վրա հարձակումը Օմանի նեղուցով անցնելիս։ Նյու Դելին նաև կանչել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ բողոք ներկայացնելու համար, հայտնում են Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։

Միջադեպի պահին նավում եղել է անձնակազմի 24 անդամ, որոնցից 21-ը փրկվել է։

Սոնովալը հանձնարարել է պաշտոնյաներին «ապահովել անձնակազմի փրկված անդամների անհապաղ հայրենադարձումը և մահացածների աճյունների վերադարձը»։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան ինքնաթիռը «ճշգրիտ զինամթերքով է կրակել նավի շարժիչային սենյակի վրա, այն բանից հետո, երբ անձնակազմը բազմիցս չի կատարել ամերիկյան ուժերի հրահանգները»։

Նշվում է, որ նավը կանգնեցվել է իրանական նավթ տեղափոխող նավերի նկատմամբ շարունակական շրջափակման շրջանակում։

ԱՄՆ ուժերը, ապրիլի 13-ին սկսված շրջափակումից ի վեր, շարքից հանել են 8 «անհամապատասխան նավ», ուղղորդել 134 նավ և թույլ են տվել 42 մարդասիրական օգնության նավերի անցումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի