ՖԻԴԵ-ն կասեցրել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի անդամակցությունը

Լուրեր

11.06.2026 | 14:29
Հա ի՞նչ․ չի շնորհավորել, հույս ունենանք՝ կշնորհավորի․ Փաշինյանը՝ Պուտինի մասին
11.06.2026 | 14:21
Ծառուկյանը ծնկաչոք ընդառաջ կգար, եթե գործարք առաջարկեինք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 14:17
Որ արտադրողն այդտեղ հասանելիություն ունի, ինքն ընկել է ծաղկային դրախտ․ Փաշինյանը՝ արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 14:12
Դիտորդների խումբը ահազանգում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի շարք կալանավորների առողջական խնդիրների մասին
11.06.2026 | 14:06
Նախկինում է բացահայտվել, որ հարկեր է թաքցրել. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:59
Սասունցի Դավիթը հիշո՞ւմ եք, որ ասում ա՝ հլը քեզ մի հատ թափ տուր, մեծ կտորը ականջդ ա մնալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:52
Օմանի ափերին լցանավի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով 3 հնդիկ նավաստիներ են մահացել
11.06.2026 | 13:44
Փաշինյանը` «եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չլինի, պատերազմ կլինի» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:40
«Գլխին էլ 5 հազար փող են տալի»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել, կան ձերբակալվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:36
Պուտինը ստորագրել է հեռացած ռուսաստանցիների ունեցվածքը կալանելու մասին օրենքը
11.06.2026 | 13:29
Եթե ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնեն, ի գիտություն կընդունենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:23
Բրազիլիայի հավաքականը խիստ ստուգման է ենթարկվել ԱՄՆ մուտք գործելիս
11.06.2026 | 13:16
Թե´ ԱՄՆ, թե´ ՌԴ, թե´ ֆրանսիական կողմից ունենք առաջարկներ. Խուդաթյանը` մոդուլային ատոմակայանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:14
Շարունակվում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
11.06.2026 | 13:09
Աշխարհացունց բան չի լինի, բայց անհետևանք էլ չի մնա. ՀԾԿՀ նախագահը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) կասեցրել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի (ՌՇՖ) անդամակցությունը՝ առնվազն մինչև հաջորդ Գլխավոր ասամբլեան։ Այդ մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։

Մայիսի 9-ին ՖԻԴԵ-ն ռուսական կողմին ուղարկել էր հարցում՝ պահանջելով տեղեկացնել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել 2026 թվականի մարտի 11-ի Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) որոշումը կատարելու համար։ CAS-ի որոշմամբ՝ ՌՇՖ-ն 90 օրվա ընթացքում պարտավոր է դադարեցնել ցանկացած գործունեություն Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Խերսոնի մարզերի և Ղրիմի տարածքներում։

Ռուս շախմատիստները 2022 թվականից զրկված էին միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ 2025 թվականի հունվարին ՖԻԴԵ-ն կրկին թույլատրել էր թիմային մրցումներին մասնակցել այն շախմատիստներին, որոնց տարիքը չի գերազանցում 18 տարին։