ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությանը
Հասարակություն
27.11.2018 | 17:29ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությանն այսօր մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Այդ մասին տեղեկությունը նիստերի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց դատախազներից մեկը։
Հիշեցնենք, որ այս պահին դատական նիստն ընդմիջվել է 40 րոպեով։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ են հայտնել դատական նիստը նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Քոչարյանի պաշտպանները պատրաստում են ինքնաբացարկի միջնորդությունը։