Իկեր Կասիլյասը դատի է տվել «Պորտուին» և պահանջում է 3,7 միլիոն եվրո

Լուրեր

11.06.2026 | 13:29
Եթե ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնեն, ի գիտություն կընդունենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:23
Բրազիլիայի հավաքականը խիստ ստուգման է ենթարկվել ԱՄՆ մուտք գործելիս
11.06.2026 | 13:16
Թե´ ԱՄՆ, թե´ ՌԴ, թե´ ֆրանսիական կողմից ունենք առաջարկներ. Խուդաթյանը` մոդուլային ատոմակայանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:14
Շարունակվում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
11.06.2026 | 13:09
Աշխարհացունց բան չի լինի, բայց անհետևանք էլ չի մնա. ՀԾԿՀ նախագահը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:03
Գործադիրում մեծ փոփոխություններ չեն լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:56
Գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՒԹ
11.06.2026 | 12:45
200 դրամ աջակցություն՝ ծիրանի 1 կգի արտահանման համար, 250 դրամ` դեղձի, 400 դրամ` կեռասի. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:34
Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում, տեսակի ընտրությունը կատարել ենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:27
ՖԻԴԵ-ն կասեցրել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի անդամակցությունը
11.06.2026 | 12:19
Հռոմի պապն օծել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը․ այն այժմ աշխարհի ամենաբարձր եկեղեցին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 12:14
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել Սամվել Կարապետյանին // Կոպիրկինը վերադարձել է Մոսկվայում խորհրդակցություններից․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 12:02
Մեկնարկում է ԱԱ-2026-ը. Առաջին տուրի ժամանակացույցը
11.06.2026 | 11:58
Չի լինելու կառավարության այնպիսի ծրագիր, որը 100 %-ով իրականացվելու է, հնարավոր չէ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով փոխհատուցում պորտուգալական «Պորտու» ակումբից աշխատունակության մասնակի կորստի համար, հայտնում է AS-ը։

Կասիլյասը «Պորտուի» հանդես է եկել կազմում 2015-2020 թվականներին։ 2019 թվականի մայիսի 1-ին նա ակումբի մարզաբազայում սրտի կաթված էր ստացել, իսկ 2020 թվականի օգոստոսի 4-ին հայտարարել էր պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Հետագայում անվանի դարպասապահը ստիպված է եղել կրկին դիմել բժիշկների՝ սրտային խնդիրների և բարձր հոգնածության պատճառով։

Կասիլյասը դիմել է Պորտուգալիայի դատարան և պահանջում է 3,7 միլիոն եվրո փոխհատուցում՝ առողջությանը հասցված վնասի և սպորտային կարիերան հարկադրված ավարտելու համար։

Իսպանացու խոսքով՝ «Պորտուի» բժիշկը սխալմամբ վստահեցրել է իրեն, որ սրտի հետ կապված խնդիրը լիովին լուծված է։ Բացի այդ, Կասիլյասը ենթադրում է, որ սրտի կաթվածը կարող էր առաջանալ պորտուգալական ակումբում մարզումների ընթացքում չափազանց մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով։