Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն

Լուրեր

10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 20:52
Օսիպյանն ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
10.06.2026 | 20:44
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնում են նաև Թուրքիային
10.06.2026 | 20:30
Այդ ուժերը խաբեցին, թե իշխանություն են ձևավորելու, հիմա անհաջողության մատնվեցին, ասում են՝ լեգիտիմ չի, ինչո՞ւ չեք բողոքարկում․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 20:13
Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից»
10.06.2026 | 19:58
Ընտրություններին համատարած խախտումներ են տեղի ունեցել․ Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:45
Փաշինյանն իր հախուռն և անկառավարելի վարքով ավելացրեց ընդդիմության ձայները․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:40
ՀԱՊԿ-ից հեռացման մասին պնդումը մոլորեցնող է․ Լավրովը խոսել է անդամավճարների պարտքի մասին 
10.06.2026 | 19:27
16 համարի քվեաթերթիկը ցույց տվող զինծառայողի լուսանկարի հետքերով․ լուսանկարն իրական է, հանգամանքները՝ դեռ չպարզված 
10.06.2026 | 19:12
Արթուր Օսիպյանն ազատ կարձակվի․ հսկող դատախազի որոշումը
10.06.2026 | 19:00
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ճակատագիրը կախված է Փաշինյան-Պուտին հանդիպումից․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 18:43
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն
10.06.2026 | 18:29
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում են պատրիարք Կիրիլը և ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը
10.06.2026 | 18:26
Փաշինյանին Շենգավիթում «հաճելի ձևերով» դիմավորելու մասին հայտարարած բլոգերն ազատ է արձակվել կալանքից
Բոլորը

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն Ծաղկաձորում։ Մարզումները տեղի կունենան հուլիսի 20-26-ին։ Հավաքի ընթացքում կանցկացվի նաև «Սև գոտու» որակավորման հերթական քննությունը։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը հայտնել է, որ ֆեդերացիան յուրաքանչյուր տարի հավաք է անցկացնում ամռանը և այն կարևոր նախապատրաստական փուլ է առաջիկա միջազգային մրցաշարերից առաջ։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան նաև հայտարարել է 4 տարեկանից բարձր տղաների և աղջիկների ընդունելություն Երևանի բոլոր համայնքներում և մարզերում:

Հիշեցնենք, որ մայիսին հայ մարզիկները մասնակցել էին Հունաստանի Տրիկալա քաղաքում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը, որտեղ նվաճել էին 4 ոսկե, 1 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։ Ապրիլին էլ Հայաստանն առաջին անգամ ընդունել էր Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել էր շուրջ 500 մարզիկ 30 երկրից։ Փետրվարին Անդրանիկ Հակոբյանի հրավերով Հայաստան էր ժամանել Կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ չեմպիոն, բրազիլացի լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն, որը սեմինար էր անցկացրել հայ մարզիկների համար։