Կերչի միջադեպը՝ արձագանքներ և պատճառներ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը կարող է էլ ավելի մեծացնել Ռուսաստանի մեկուսացումը: Միևնույն ժամանակ, ավելի կարճաժամկետ կտրվածքով, միջադեպը հնարավորություն կտա Ռուսաստանին լուծել որոշ ներքին խնդիրներ, ինչպես նաև որոշակի քաոս ստեղծել Ուկրաինայում՝ կապված այդ երկրում գարնանը սպասվող նախագահական ընտրությունների հետ:

Որտե՞ղ է տեղի ունեցել միջադեպը

Ղրիմի անեկսիայից հետո Ռուսաստանը նախաձեռնեց թերակղզին Ռուսաստանի մայրցամաքային մասի հետ կապող կամուրջի կառուցումը, որն անցնում է Կերչի նեղուցի վրայով: Կամուրջի կառուցումից հետո, փաստացի, առանց այդ էլ սահմանափակ ջրային տարածքը, որով Ուկրաինան կարող էր իր նավերը Սև ծովից տեղափոխել Ազովի ծովում գտնվող նավահանգիստներ, նեղացավ և գործնականում լիովին հայտնվեց ռուսական վերահսկողության տակ: Փաստացի, միջադեպի ժամանակ ռուսական կողմը փակել էր Սև և Ազովի ծովերը կապող ծովային ճանապարհը և թույլ չէր տվել Օդեսայի նավահանգստից դուրս եկած երեք ուկրաինական նավերին շարժվել դեպի Ազովի ծովում գտնվող Մարիուպոլի նավահանգիստ:

Ի՞նչ է տեղի ունեցել

Ուկրաինական կողմի պնդմամբ, նավերի տեղաշարժի մասին իրենք նախապես տեղեկացրել են ռուսական կողմին և հայտնել, որ ունեն դրա իրավունքը համաձայն ՄԱԿ-ի ծովային իրավունքի: Ռուսական կողմը, սակայն, հայտարարել է, որ ուկրաինական նավերը խախտում են իր ծովային սահմանները: Արդյունքում տեղի է ունեցել բախում: Ռուսական նավերից մեկը հարվածել է ուկրաինական նավերից մեկին, այնուհետև կրակ բացել մյուսների վրա և գրավել դրանք: Բախման հետևանքով ուկրաինական նավերի անձնակազմից վեց հոգի վիրավորվել է, նավերը և անձնակազմերը տեղափոխվել են Կերչի նավահանգիստ:
Տեղի ունեցածից հետո նոյեմբերի 26-ին Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն ստորագրել է երկրում 30-օրյա ժամկետով ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիր, որի համաձայն նախատեսվում են մասնակի մոբիլիզացիայի հնարավորություն, ուժային և դիվանագիտական ծառայությունների աշխատանքների ուժեղացում և այլն:

Նոյեմբերի 26-ի երեկոյան ՄԱԿ-ում հրավիրվել է նաև Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ:

Ինչպե՞ս է արձագանքում միջազգային հանրությունը

Միջադեպի օրը Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Մայա Կոցիյանչիչը հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է բացի Կերչի նեղուցը և կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն՝ լարվածությունը նվազեցնելու համար:

ՆԱՏՕ-ն, իր հերթին, հայտարարեց, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությունը և կոչ արեց Ռուսաստանին՝ չխոչընդոտել ուկրաինական նավերի մուտքն Ազովի ծովում գտնվող նավահանգիստներ: Միջադեպին արձագանքել են նաև առաջատար եվրոպական երկրները:
Ֆրանսիայի արտգործնախարարությունը նշել է, որ Կերչի նեղուցում գրանցված միջադեպը հանդիսանում է Ղրիմի անեկսիայի հետևանք, իսկ Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Ուկրաինայի արևելքում և Ղրիմում շարունակվող հակամարտությունը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը:

Նոյեմբերի 26-ի երեկոյան միջադեպին արձագանքել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով, որ իրենց դուր չի գալիս տեղի ունեցողը և որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ եվրոպական գործընկերների հետ:

Միջադեպի առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին տապալվել է Ռուսաստանի ներկայացված օրակարգը՝ Ուկրաինայի կողմից ռուսական սահմանը խախտելու մասին: Օրակարգին դեմ են քվեարկել յոթ երկիր, կողմ՝ չորս: ԱԽ նիստին ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և Շվեդիայի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել, որ 23 ուկրաինացի նավաստիներ գտնվում են ռուսական կողմի մոտ: ԱԽ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, սակայն, պնդել է, որ նավերի անձակազմերից երեք հոգի հանդիսանում են Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ և պատրաստվել են հատուկ սադրանքներ գործել:

Ինչի՞ համար է այս ամենը

Ղրիմի անեկսիայից հետո Ուկրաինան մշտապես կարիք ունի վերահաստատել իր տարածքային ամբողջականությունը: Օդեսայից նավերի տեղաշարժը Մարիուպոլ ընդամենը նշանակում է, որ Ուկրաինան ցանկանում էր ցուցադրել, որ չնայած Կերչի նեղուցում ռուսական վերահսկողությանը, ինքն իրավունք ունի ելք ու մուտք անել սեփական նավահանգիստներ:

Ռուսաստանը, իր հերթին, փակելով մուտքը դեպի Ազովի ծով, փաստացի, տոտալ գերիշխանություն է սահմանում Ազովի ծովի վրա և ուկրաինական կողմին կախյալ դարձնում իր կամքից:

Բացի սա, հարցը Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունի ներքաղաքական իրավիճակի տեսանկյունից: Ռուսաստանում կենսաթոշակային համակարգի փոփոխությունից հետո, երբ բարձրացվեց թոշակային տարիքը և դրա հետևանքով դժգոհության ալիք բարձրացավ, սկսեց անկում ապրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը: Ըստ Հասարակական կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի իրականացրած հարցումների արդյունքների, Պուտինի վստահության վարկանիշը 2018 թվականի հոկտեմբերի դրությամբ կազմում է ընդամենը 36.8 տոկոս այն դեպքում, երբ անցած տարի աշնանն այդ վարկանիշը կազմել է 59 տոկոս:

Մեկ այլ՝ «Հանրային կարծիք» հիմնադրամի հարցումների արդյունքներով, Պուտինի վարկանիշը հունիս-հուլիսի դրությամբ կազմել է 48 տոկոս: Նման ցածր մակարդակ, ըստ նույն տվյալների, գրանցվել է նաև 2013 թվականին: Հատկանշական է, որ Պուտինի վարկանիշը սկսել է ավելանալ 2014 թվականից և գագաթնակետին հասել 2015 թվականին` կազմելով 75 տոկոս: Այսինքն, Պուտինի վարկանիշի աճը սկսել է գրանցվել ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին և ամրապնդվել Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո:

Այժմ, երբ Ռուսաստանում կենսաթոշակային համակարգի փոփոխություններից հետո Պուտինից դժգոհությունների ծավալը մեծացել է, չի բացառվում, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած բախումը և դրանից հետո սպասվող զարգացումները ծառայեցվեն Պուտինի վարկանիշի բարձրացմանը՝ ներկայացվելով որպես հերոսական ու պատմական գործողություններ:

Բացի դա, պակաս կարևոր չեն Ուկրաինայում գարնանը սպասվելիք նախագահական ընտրությունները, և նման միջադեպը, ինչպես նաև հայտարարված ռազմական դրությունը, կարող են քաղաքական ճգնաժամերի հանգեցնել Ուկրաինայում և թուլացնել Կիևի դիրքերը Դոնբասի և Ղրիմի հարցերի կարգավորման գործողություններում:

 

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»