ՏԿՏՏ նախարարությունը՝ ճանապարհների ձմեռային սպասարկման որոշ առանձնահատկությունների մասին

Լուրեր

23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.05.2026 | 17:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
23.05.2026 | 17:12
Գործ ունենք քաղաքականապես անմեղսունակ սուբյեկտի հետ. Կոնջորյանը` Սամվել Կարապետյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակաշրջան է սահմանված յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 16-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը ներառյալ: Այդ ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության ճանապարհների պահպանման պատասխանատու «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն։ Գործում է նաև թեժ գիծ՝ (010) 52-25-33 հեռախոսահամարով:

Ճանապարհների ձմեռային պահպանումը ներառում է ճանապարհների ձնամաքրումը, ձմեռային սահողունակության, սառցակեղևների գոյացման դեմ պայքարը:

Մինչև ձմեռային պահպանման ժամանակաշրջանի մեկնարկը տեղերում ստուգվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների պատրաստվածության աստիճանը։ Գնահատման հիմնական չափորոշիչներ են՝ անհրաժեշտ նյութերի նախնական կուտակումը, մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակը և դրանք սպասարկող անձնակազմի անհրաժեշտ թվաքանակը:

Մեր երկրում ձմռանը ճանապարհներն անցանելի դարձնելու ամենահայտնի հակասառցապատող (կամ սահքականխիչ) և սառցակալումից պաշտպանող նյութը աղի և ավազի խառնուրդն է, որը խթանում է սառույցի և ձյան հալեցումը:

Ճանապարհը մաքրվում է ձյան տեղումից հետո, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է լինում: Դրան հաջորդում է աղով և ավազով մշակումը: Եթե ձյունը երկարատև է, ճանապարհը պարբերաբար մաքրվում և մշակվում է, որպեսզի ձյան շերտը 3-4 սմ-ից ավելի չլինի:

Սակայն, երբ ջերմաստիճանը նվազում է -7°C-ից, աղը կորցնում է իր հատկությունները և աղավազային խառնուրդը չի հալեցնում մշակված ձյան շերտը։ -7°C ջերմաստիճանից ցածր պայմաններում հիմնականում օգտագործվում է ավազ և խարամ (շլակ), որի տարածումը ձյան շերտի վրա ապահովում է ավտոմոբիլի անիվի կառչումը ճանապարհածածկից:

Առաջնորդվելով եղանակային կանխատեսումներով՝ կարելի է որոշակիորեն կանխել ճանապարհների սառցակալումը։ Սակայն, յուրաքանչյուր իրավիճակ լինում է տարբեր։ Հնարավոր է ձյան տեղումները կանխատեսել մինչ տեղալը, սակայն հնարավոր չէ կանխատեսել ձյան քանակը և հատկանիշները։ Ուստի, շատ ցուրտ եղանակի դեպքում ճանապարհի սառցակալումը նախապես կանխելը հիմնականում հնարավոր չէ, քանի որ ճանապարհը ձյան շերտից մաքրելուց, աղավազային խառնուրդով մշակելուց հետո որոշ ժամանակ է պետք, որ երթևեկության ընթացքում ձյան շերտը հալվի:

Նույնը մերկասառույցի դեպքում նախապես մշակումը չի օգնում, քանի որ մերկասառույցի առաջացման դեպքում նույնպես ժամանակ է հարկավոր հալվելու համար:

Բքի ժամանակ ճանապարհի մաքրումը և մշակումն անարդյունավետ և անիմաստ է: